Ահասարսուռ դեպք. Դաշտը ջրելիս գյուղացին հայտնաբերել է չձևավորված երեխայի դիակ. Մանրամասներ…

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում:

Գյուղի բնակիչներից մեկը չձևավորված պտուղ է հայտնաբերել: Sputnik Արմենիան հայտնում է, որ Ծաղկալանջ գյուղի բնակիչներից մեկը իր դաշտը ջրելիս մարգերից մեկի մեջ նկատել է դեռևս ամբողջությամբ չձևավորված երեխայի դի:

Նա անմիջապես տեղյակ է պահել համագյուղացիներին, որոնցից մեկն էլ՝ իրավապահներին: Նախնական տվյալներով` մահացած պտուղը մոտ երեք ամսական է:

Ամենայն հավանականությամբ՝ մայրը վիժել է և պտուղը նետել ջրատարը, ինչից հետո այն հայտնվել է դաշտում:

Իրավապահները պարզում են մանրամասները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS