Ահա թե որքան պետք է քնել յուրաքանչյուր տարիքային խմբում

Հանգիստ քունը ունի առաջնահերթություն, քանի որ ձեր մարմնին հարկավոր է ժամանակ, որպեսզի հանգստանա և վերականգնվի։ Սակայն, ցավոք, շատերը ունեն անկանոն քուն այն դեպքում, երբ անքնությունը համարվում է շատ հիվանդությունների հիմնական պատճառ։

Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր տարիքում գոյություն ունի քնի համար նախատեսված ժամեր, որոնք գնալով փոփոխվում են տարիքի հետ։

Ձեր քնի որակը ապահովում է ձեզ էներգիայով և ազդում է ձեր առողջական վիճակի վրա։
Անառողջ քունը բերում է հոգնածության և դուք չեք կարող որոշումներ ընդունել, կենտրոնանալ, առողջ դատել և անգամ նորմալ սնվել։

Գիտնականները մի քանի անգամ արդեն ապացուցել են քնի խանգարումների և առողջական խնդիրների մեջ կապը։

Եթե դուք քնում եք 5 ժամից պակաս, ապա ձեր սիրտը դրանից միայն կտուժի։ Եթե դուք քնում եք 7 ժամից քիչ, ապա դա հանգեցնում է առողջական խնդիրների, այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ ավելորդ քաշը և դիաբետը։ Փորձեք ունենալ առողջ քուն և ձեր մարմինը շնորհակալ կլինի ձեզ։

Այսօր մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը հերթական հետազոտությունների արդյունքները։ Ահա թե որ տարիքում, ինչքան է հարկավոր քնել։

  • Նորածին երեխա (0-3 ամսական) — 14-17 ժամ,նորածիններ (4-11 ամսական) — 12-15 ժամ,
  • երեխաներ (1-2 տարեկան) — 11-14 ժամ,
  • դպրոցական երեխաներ (6-13 տարեկան) — 9-11 ժամ,
  • դեռահասները (14-17 տարեկան) — 8-10 ժամ,
  • երիտասարդներ (18-25 տարեկան) — 7-9 ժամ,
  • հասուն մարդիկ (26-64 տարեկան) — 7-9 ժամ,
  • տարեց մարդիկ (65 տարեկանից մեծ) — 7-8 ժամ,

Քնի անբավարար քանակը բերում է առողջական լուրջ խնդիրների, այդ պատճառով փորձեք բավարար հանգստանալ գիշերային ժամերին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS