Աղմկпտ ձшյնшգրпւթյшն հետքերпվ. Սшրգսյшնները գտե՞լ են պшտшսխшնը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի հետ, քննարկվել է Հա-յաստանում ստեղծված իրավիճակը:

Հայտնի է, որ 17 կուսակցությունների ձեւաչափը վերջնագիր էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը չընդունվեց: Դրանից հետո 17-ը հայտարարեց քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսելու մասին: Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում փորձ է արվում կիրառել քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիան, որ կիրառվեց Սերժ Սարգսյանի դեմ եւ որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ:

Այժմ տեխնոլոգիան կիրառվում է, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, այլ վարչապետ դառնա Վազգեն Մա-նուկյանը:Այդ իրավիճակում ի՞նչ է քննարկում Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ, եւ արդյոք մտադիր է քննարկումներ ունենալ նաեւ նախկին մյուս նախագահների՝ Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի հետ:

Արմեն Սարգսյանը 2018-ի ապրիլին ստանձնեց հրապարակի եւ Սերժ Սարգսյանի միջեւ միջնորդի դեր: Հազիվ թե այժմ նա լուծում է նույն խնդիրը, որովհետեւ հրապարակում եւ իշխանության մեջ այլ ուժեր են, որքան էլ ՀՀԿ-ն 17-ի ձեւաչափի մաս է:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նախորդեց նրա եւ Լուկաշենկոյի աղմկոտ զրույցի հրապարակմանը, որում Բելառուսի նախագահը համոզում էր հանձնել 7 շրջանները:Այդ ձայնագրությունը հրապարակվեց դեկտեմբերի 7-ի երեկոյան: Դա որեւէ կապ ունե՞ր ընդդիմության վերջնագրի հետ: Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարա-րեց, որ դա 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Վեհաժողովի նախագահների նեղ կազմով փակ նիստից է:

Գրասենյակը նշեց, որ ընդունում են ձայնագրությունն իբրեւ փաստ, բայց չեն մեկնաբանի փակ հանդիպումը: Միաժամանակ հարց էր բարձրացվել, թե ինչպե՞ս է ձայնագրությունը հայտնվել հրապարակում:«Ինչպեսը» գուցե օգնի հասկանալ «ինչու» հարցի պատասխանը: Ունի՞ պատասխան Սերժ Սարգսյանը: Թե՞ ներկա եւ նախկին Սարգսյանները այդ հարցերը քննարկել են միասին, հետպատերազմյա ներքին «դիսկուրսի» շրջանակներում:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS