Աղոթք օրվա բարեհաջող ավարտի համար: Ամեն օրվա ավարտին աղոթեք Աստծուն

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր
արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս
պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ
առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո
Սուրբ Եկեղեցուն.եւ հիվանդներին, վշտահարներին,

ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,
ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ դու, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն
ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին Քե՜զ
վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ
եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS