Տեր իմ, իմ պահապան և պաշտպան

Տեր իմ, իմ պահապան և պաշտպան,

այս վաղ լուսաբացի պահին,

իմ միտքն ու հոգին ինձ քեզ մոտ բերեցին,

խնդրում եմ քեզ որ լսես աղոթքս,

ընդունես այն,

Եվ պատասխանես իմ խնդրանքներին ու աղոթքներին

Տեր իմ Շնորհակալ եմ բոլոր պարգևների համար,

շնորհակալ եմ ինձ և ընտանիքիս,

հարազատներիս և ընկերներիս

ողջ և առողջ պահելու համար

խնդրում եմ քեզ, օրհնիր կյանքն իմ,

եւ մեզ այս կյանքի մեջ,

օգնիր մնալ կյանքի ճիշտ ճանապարհի վրա,

հեռու պահիր մեզ բոլոր տեսակի չար մարդկանցից,

հիվանդությունից, հիվանդ մտքերից,

օգնիր լցնել մեր միտքն ու հոգին միայն բարությամբ,

շնորհակալ եմ Տեր իմ Աստված,

ամեն քո տված բարիքի համար, որ հիմա վայելում եմ

Ամեն

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS