Աղջիկ-Մшուգլին իր մшնկությունն шնցկшցրել է փղերի և վшգրшկшտուների հետ: Այսօր նш шրդեն 30 տшրեկшն է

Շատերին է հայտնի <<Մաուգլի>> հեքիաթը, որը մի տղայի մասին է, ում մեծացել են գայլերը: Պարզվում է, որ նման պատմություններն  իրականում  գոյություն  ունի,  և  ի  հաստատումն դրա՝  կպատմենք Տիպպի Դեգրեի պատմությունը։

Աղջիկը ծնվել է 1990 թվականին Նամիբիայում, և հենց սկզբից էլ նա ապրում էր շրջապատված վայրի կենդա-նիներով: Նրա ծնողները աշխատում էին որպես ազատ բնության լուսանկարիչներ, և սերն ու հարգանքը կեն-դանիների նկատմամբ սերմանեցին նաև իրենց դստեր մեջ:

Բայց արգելանոցի ղեկավարությունը, որտեղ զույգն աշխատում էր, շատ անհանգստացած էր Տիպիի անվտան-գությամբ և պնդում էր, որ ընտանիքը լքի արգելոցի տարածքը, որպեսզի երեխան ապրի ավելի ապահով և հար-մարավետ պայմաններում:

Հետևաբար, ծնողները որոշեցին տեղափոխվել Բոտսվանա բնության արգելոց, որտեղ նրանց հաջողվեց պայ-մանավորվել ղեկավարության հետ:Այնտեղ աղջնակի մոտ հայտնվեց մի փոքրիկ ընկեր՝ Աբու անունով փիղ, նա նաև շատ սիրեց ընձառյուծին, որի հետ խաղում էր տեղի անապատում:

10 տարի Թիփին ընկերություն էր անում շատ վայրի կենդանիների հետ, որոնց թվում էին ջայլամները, զեբրերը, ընձուղտները և նույնիսկ կոկորդիլոսները: Նա կարողանւմ էր նրանց հետ գլորվել խոտերի մեջ, լողալ, կերակրել և նույնիսկ քնել նրանց կողքին: Թիփին հստակ գիտեր այն կանոնները, որոնք իր ծնողները ժամանակին սովո-րեցրել էին՝ լինել ընկերասեր, հանկարծակի շարժումներ չկատարել և մեջքով չշրջվել գիշատիչ կենդանիներին:

10 տարի անց Տիպիի ընտանիքը մեկնեց Ֆրանսիա: Այնտեղ աղջիկը գնում էր դպրոց, բայց անընդհատ հիշում էր Աֆրիկան՝ ​​որպես իր սեփական տուն:30 տարեկան հասակում նա վերջապես վերադարձավ իր հայրենի վայ-րեր՝ «Discovery» հեռուստաալիքի համար վայրի բնության մասին 6 ֆիլմեր նկարահանելու համար, ինչպես նաև նա հաճախ հայտնվում էր հանրահայտ հեռուստաշոու ՝ Ֆորտ Բոյարդում, որպես տեսուչ վագրերի համար:

Այժմ նա ուրախությամբ շարունակում է իր ծնողների աշխատանքն, ունի կայք Աֆրիկայի մասին, ինչպես նաև բլոգ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS