Աղջկաս ամուսնանալու մասին հեռախոսազանգի միջոցով իմացա․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ հարազատ զավակս կարող է այդպես վարվել մեզ հետ

Աղջկաս ամուսնանալու մասին հեռախոսազանգի միջոցով իմացա․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ հարազատ զավակս կարող է այդ-
պես վարվել մեզ հետ։Մինչև հիմա հիշում եմ, թե երիտասարդ տարիներին ինչպես էի երազում մայրաքաղաքում ապրելու մասին։ Ե-
րազում էի, թե ինչպես եմ խնամելու եղունգներս, մազերս հարդարելու, միշտ անթերի տեսք ունենալու։

Բայց սիրահարվեցի մեր համագյուղացուն ու ամուսնացա։ Այդպես էլ երազանքներս մնացին անկատար, բայց դրա փոխարեն ունե-
ցա ամուր ու սիրով լի ընտանիք։Աղջիկ ունեցանք, իսկ 8 տարի անց՝ տղա։ Դուստրս ինձ պես մանկուց երազում էր Երևան տեղափ-
ոխվելու մասին։ Երբ ավարտեց դպրոցը, որոշեց ընդունվել պետական համալսարան։ Ես ու ամուսինս ջանք չէինք խնայում, որ վճա-
րենք ուսման վարձը, վարկեր վերցրեցինք, բայց կարողացանք հասնել մեր նպատակին։

Երբ Անին գնաց Երևան, այնքան էինք հպարտանում նրանով․․․ Մեր չարչարանքը ոչինչ էր՝ մեր հպարտության դիմաց։ Մենք վստահ
էինք, որ նա ուսում կստանա, լավ մասնագիտություն կունենա, գուցե և հետագայում օգնի եղբորը։Առաջին կուրսում սովորելու ըն-
թացքում նա ընդամենը երկու անգամ եկավ գյուղ։

Պատմում էր, որ շատ են դասերը, չի հասցնում, մենք էլ չէինք նեղանում։ Շարունակում էինք նրան գումար ուղարկել ու սպասել զան-
գերին։ Խեղճ որդուս շատ բանից ենք զրկել՝ Անիին օգնելու համար։ Բայց նա հասկանում էր, որ քրոջը պետք է ու լուռ համաձայն-
վում էր մեզ հետ։Անին ավարտեց համալսարանը, լավ աշխատանք գտավ։ Մենք անընդհատ սպասում էինք, որ գոնե հյուր կգա, բայց
նա միշտ զբաղված էր։

Իսկ մի օր էլ ասաց, որ ընկեր ունի, իրենից տաս տարով մեծ։ Աղջիկս ոգևորված պատմում էր, որ ընկերը բիզնես ունի, ունևոր է, ու
իրար շատ են սիրում։Ամուսինս պահանջում էր, որ ընկերոջ հետ գա տուն, ծանոթանանք հետը, բայց․․․ 1 շաբաթ առաջ զանգեց մեր
հազարտ աղջիկն ու ասաց, որ ամուսնացել է։ Ասում է՝ մեծ հավաքույթ չենք արել, միայն մտերիմներն էին, կարծեցինք, որ չեք ուզե-
նա գյուղից գալ հասնել մի օրվա համար։

Ես հասկացա, որ մենք կորցրել ենք մեր աղջկան․․․ այն Անին, ում մենք մեծացրել, դաստիրակել, սիրել ու փայփայել ենք, այլևս չկա․․․
Հիմա նա այլ մարդ է, ում ուղեղը լցված է գումարով ու քաղաքի հաճույքներով․․․

Մենք դեռ ուշքի չենք եկել․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS