Աղջկաս տունը հավաքեցի, լվացի, անթերի մաքրեցի․․․Երբ ինքն ու ամուսինը եկան, շնորհակալ լինելու փոխարեն, նեղացան ինձանից․․․

Վերջերս ես ու աղջիկս շատ լուրջ վիճեցինք։ Աղջիկս ամուսնու հետ մի քանի օրով գնացել էր հանգստանալու, ու քանի որ իրար մոտ ենք ապրում, բանալին տվել էր ինձ, որ օրը մեջ ջրեմ իրենց ծաղիկները։

Իսկ ես էլ չարաշա-հեցի իմ լիազորությունները, եթե կարելի է այդպես ասել։

Աղջկաս ընտանիքը ապրում է հիփոթեքով գնված բնակարանում։ Ու նրանք վերջապես կարողացան իրենց թույլ տալ գնալ հանգստանալու։ Նրանք անդադար աշխատում են, օրուգիշեր։Դե ես էլ որոշեցի իմ հնարավորության սահմաններում ուրախացնել նրանց ու մաքրել տունը։

Ուղղակի առաջին անգամ երբ եկա, զգացի, որ տանը գտնվել հնարավոր չէ։Կահույքը փոշու մեջ կորած, դարակ-ների մեջ հագուստն ուղղակի լցրած, վարագույրները կեղտոտ։ Պարզ է, խեղճ երեխաս աշխատում է, ժամանակ չունի։ Մի խոսքով, մտածեցի, որ այստեղ կմնամ 3-4 օր ու ամեն ինչ կարգի կբերեմ։

3 օր անդադար գործ եմ արել։ Լվացք, հատակներն եմ խոզանակով մաքրել, նույնիսկ սառնարանը, պատուհան-ները․․․ Ամբողջ աղբը, անպետք իրերը վերացրեցի, իզուր դարակների վրա տեղ էին զբաղեցնում։ Մտածում էի՝ աղջիկս կգա, կուրախանա։

Բայց ի՞նչ ուրախանալ․․․ եղավ ճիշտ հակառակը։

—Դու ներխուժել ես իմ անձնական տարածք, դու խառնել ես ամեն ինչ։ Դու աղբն ես գցել իմ իրերը․․․ Մայրիկ, ինձ համար կարևոր բաներ չեմ գտնում․․․

Ես ուղղակի հիասթափված էի։ Թոռներիս մասին մտածելով այդքան գործ էի արել, ժպիտը դեմքիս սպասում էի նրանց, բայց արդյունքում մեղավոր դուրս եկա։

Բայց մի՞թե ես այդքան վատ եմ վարվել դստերս հետ․․․ չէ որ ես նրանց լավն էի ցանկանում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS