Ամբողջ կյանքս աշխատել եմ ու ապահովել ընտանիքս, իսկ ամուսինս․․․Այժմ դարձել եմ ընտանիքիս թշնամին

Ամբողջ կյանքս աշխատել եմ ու ապահովել ընտանիքս, իսկ ամուսինս․․․Այժմ դարձել եմ ընտանիքիս թշնամին։Շատ եմ զղջում, որ
ժամանակին չեմ գնացել սովորելու, այլ դպրոցից հետո միանգամից աշխատանքի ընդունվեցի:

Ծնողներս համոզում էին, բայց ընկե-րուհուս մայրը տոնավաճառում հագուստի կետ էր բացել, ինձ առաջարկեց այնտեղ աշխատել և
լավ վճարել դրա դիմաց:Նա իր խոստումը պահեց, բայց ժամանակավոր աշխատանքս տևեց 18 տարի:Ես հոգնեցի,փչացրեցի առող-
ջությունս, մեր վաճառքի կետում ամռանը շոգ է, օդ չկա, իսկ ձմռանը՝ ցուրտ:

Որոշեցի դուրս գալ տոնավաճառից, սուպերմարկետում աշխատանք գտնել, բայց ամուսինս դեմ եղավ, ասաց, որ այդ գումարով չենք
կարողանա ապրել:Եվ դա այն դեպքում, երբ նա որպես պահակ է աշխատում գրասենյակում, 2 օր տանն է, 1 օր՝ աշխատանքի, շատ
քիչ գումար է վաստակում, բայց չի ձգտում ավելիին: Ազատ օրերին հանգստանում է, գնում է գյուղ՝ ծնողների մոտ:

Իսկ ես գալիս եմ երեկոյան՝ հոգնած ու տանջված,և բոլորը սպասում են,թե երբ եմ ընթրիքը պատրաստելու:Սնունդով ծանր տոպրա-
կները նույնպես ես եմ մի կերպ հասցնում տուն, քանի որ հիմնականում ամեն ինչ գնում եմ շուկայից: Երբ ասում եմ, որ օգնի, վեճ է
սկսվում, ասում է նրա համար չի ամուսնացել, որ գազօջախի մոտ կանգնի կամ փոշեկուլը ձեռքին վազվզի տնով մեկ:

Դրա համար ինքը կին ունի: Աղջիկս նույնպես տխրել է, մյուս տարի պիտի ընդունվի, գումար է պետք, բացի այդ էլ իր համար էժան
գնով հագուստ եմ բերում, տնօրենս թույլ է տալիս:Նրանց համար շատ լավ է, իսկ ես այլևս չեմ կարող իմ ուսերին կրել ամբողջ ըն-
տանիքի բեռը:

Ծնողներս նախատում են, որ իրենց չլսեցի, հիմա կարող էի աշխատել գրասենյակում՝ մաքուր և տաք վայրում, բայց ժամանակն այ-
լևս հետ չենք կարող տալ:Որոշել եմ հեռանալ տոնավաճառի աշխատանքից, բայց հասկանում եմ, որ այդ դեպքում կդառնամ դստերս
և ամուսնուս թշնամին: Չգիտեմ, ինչպես իրենց ասեմ որոշմանս մասին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS