Ամենահամեղ թխվածքաբլիթը այս օրերի համար. Մատչելի և արագ պատրաստվող

Առաջարկում ենք պատրաստել այսպիսի թխվաքաբլիթ, որի համար անհրաժեշտ են շատ պարզ ու հասանելի բաղադրիչներ, կարծում ենք, դրանք հենց հիմա կան ձեր խոհանոցում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1 բաժակ շաքարավազ
  • 3 ձու
  • 0,5թ.գ. սոդա, նաև քացախ կամ կիտրոնի հյութ՝ մարելու համար
  • 250գ կարագ կամ մարգարին
  • 2,5-3 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակ.

Կարագը կտրատել մի քանի մասի ևթողնել, որ փափկի:Հարել ձուն և շաքարավազը,ավելացնել մարած սոդա:Եվս մի անգամ հարել և ավելացնել կարագը: Երբ միասեռ զանգված ստացվի, հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնել ալյուրը:

Երբավելացնեք ալյուրիկեսը,անջատել հարիչը և շարունակել ալյուր ավելացնել,սակայն խառնել ձեռքով:Ստացվում է փափուկ խմոր, բայց չի կպչում ձեռքերին:

Պատրաստի խմորը դնել տոպրակի մեջ և ուղարկել սառնարանը:

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 200 ջերմաստիճանի: Սեղանին ալյուր ցանել, կտրել խմորի մոտ 1/4 մասը, իսկ մնացածը նորից ուղարկել սառնարանը:

Խմորն աղալ, և երբ այն սկսի դուրս գալ, սպասել, որ իջնի 5-7սմ, պահել ձեռքով և կտրել: Դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Նույնն անել ամբողջ խմորի հետ: Թխել 200 ջերմաստիճանի տաքացրած ջեռցում՝ մոտ 30 րոպե:Պատրաստի թխվածքաբլիթին շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS