Ամուսինը ամուսնության 83 ամյակի տոնակատարության ժամանակ հայտարարեց, որ չի սիրում կնոջը… սակայն կնոջ պատասխանը ավելի ցնցող էր…..

Այս զույգը համարվում է ռեկորդակիր: 103-ամյա Հելեն Կայը և 104-ամյա Մորիս Կայը տոնել են ամուսնության 83-ամյակը: Ամուսինը՝ Մորիս Կայը, ասում է, որ նրանք միասին են 87 տարի, պարզապես 4 տարի ստիպված էին սպասել, մինչև Հելենի մեծ քույրը ամուսնանար: Նա ափսոսում է, որ չորս տարի պակաս է վայելել իր կնոջը, և պատրաստվում է այդ պակասը անպայման լրացնել:

Երբ ընտանիքի ու հարազատների հետ միասին նրանք նշում էին իրենց միության 83 ամյակը,  ամուսինը այսպես ասաց.


href=»https://an.yandex.ru/count/KAoLxQZyo4O506a2CSU3i5m00000E9QuAq02I09Wl0Xe173aehld3801YBFX_hgLmzb5Y066pyAzC901ufAPc3AO0VhKi9eqe07aafcOCgW1zDImcZIu0SxeqC

ПЭТ банки — Купите оптом на сайте!Большой ассортимент ПЭТ баноки комплектующих! Доставка по России и СНГ. Звоните!Узнать большеtaraplast.ruЯндекс.Директ
— Հելեն, մենք միասին ենք շուրջ 83 տարի, դու ինձ հրաշալի զավակներ ես պարգրևել, ինձ համար հիանալի կյանքի ընկերուհի ես եղել, ինձ հետ կիսել ես իմ բոլոր հոգսերն ու դժվարությունները, ուզում եմ, իմանաս, որ ես քեզ չեմ սիրում, ես քեզ պաշտում եմ:Դու աստվածուհի ես: Խնդրում եմ, խոստացիր, որ մեր միության 100-ամյակի օրը ինձ հետ վալս ես պարելու:

Կնոջ պատասխանն էլ ավելի ցնցող էր.

-Սիրելիս, իրականում ես սովորական կին եմ, արել եմ այն, ինչ անում են բոլոր նվիրված կանայք, պարզապես իմ կողքին կա իսկական տղամարդ:

Մորիսը գիտի երջանիկ ամուսնական կյանքի գաղտնիքը.

Ամեն ինչում համաձայնվել կնոջ հետ և անել ինչպես ճիշտ ես համարում:

Հելենը ունի երջանիկ ընտանիքի իր բանաձևը. հանուն ընտանիքի խաղաղության ու հաշտության՝ լռել, զիջել,ամեն ինչ սիրով անել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS