Ամուսինը երեկոյան վերադառնում է աշխատանքից և տեսնում, որ կինը չկա, իսկ տանը իսկական քաոս է տիրում․․․

Ամուսինը երեկոյան վերադառնում է աշխատանքից և տեսնում, որ կինը չկա, իսկ տանը իսկական քաոս է տիրում․․․

Ամուսինն աշխատանքից վերադարձավ տուն և տեսավ, որ երեք երախները տան բակում են՝ և դեռ գիշերազը-գեստով: Նրանք խաղում էին հողի և ցեխի մեջ՝ սնունդի տուփերով, և ամենուր աղբ էր: Տան դուռը բաց էր:

Շունը ոչ մի տեղ չէր երևում: Միջանցքում ավելի մեծ քաոս էր. լույսը միացրած էր, պատերից մեկի մոտ հատա-կին գցած էին ծածկոցն եր: Հյուրասենյակում շատ բարձր ձայնով աշխատում էր հեռուստացույցը, սենյակում անթիվ հագուստ ու խաղալիք կար հատակին:

Լվացարանը լիքն էր կեղտոտ ափսեներով և կաթսաներով, նախաճաշի մնացորդները դեռ սեղանին էին, սառ-նարանի դուռը բաց էր, շան կերը թափված էր հատակին, սեղանի տակ կար կոտրված ապակի, իսկ դռան մոտ՝ մի քիչ ավազ:

Ամուսինը վազեց առաջ՝ հաղթահարելով խաղալիքների և կեղտոտ հագուստի տեսքով խոչընդոտները: Նա վա-խենում էր, որ կնոջ հետ մի լուրջ բան է եղել, և ուզում էր շտապ գտնել նրան: Հանկարծ նկատեց, որ լոգարանի դռան տակից ջուր է հոսում:

Բացելով լոգարանի դուռը՝ տեսավ անտանելի խառնաշփոթ. խոնավ սրբիչներ, հատակին գցած օճառներ, խա-ղալիքներ: Պատերին և հայելուն ատամի մածուկ էր քսած: Ամուսինը վերջապես հասավ ննջասենյակ և տեսավ, որ կինը՝ գիշերազգեստը հագին, հանգիստ պա ռկած է անկողնու մեջ:

Նա ուղղակի գիրք էր կարդում:Կինը՝ տեսնելով ամուսնուն, ժպտալով հարցրեց, թե ինչպես է անցել նրա օրը: Ա-մուսինը լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և միայն կարողացավ ասել.

-Ի՞նչ է այստեղ եղել:

Կինը նորից ժպտաց և ասաց.

-Դու ամեն օր աշխատանքից հետո հարցնում ես, թե ես այսօր ինչ եմ արել:

-Այո, այդպես է:

-Դե, սիրելիս, այսօր ոչինչ չեմ արել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS