Ամուսինը կոպտելով կնոջը հեռացել էր: Երբ հետ վերադարձավ, նա շոկ ապրեց

Ամուսինը ֆուտբոլ էր նայում, երբ կինը նրան խնդրեց.
-Սիրելիս, դու կարո՞ղ ես նորոգել միջանցքի լույսը, քանի որ այն արդեն մեկ շաբաթ է չի աշխատում:

Ամուսինը նայում է կնոջը զարմացած և հարցին հարցով է պատասխանում.

-Լույսը նորոգե՞մ, հիմա՞: Երևում է իմ ճակատին գրված է էլեկտրիկ: Իսկ ինձ այդպես չի թվում:

-Այդ դեպքում կարո՞ղ ես նորոգել սառնարանի դուռը,-հարցնում է կինը:

-Սառնարանի դուռը նորոգե՞մ:

Երևում է իմ ճակատին գրված է սառնարաններ նորոգող վարպետ: Իսկ ինձ այդպես չի թվում,-պատասխանում է ամուսինը

-Լավ,- ասում է կինը,

-իսկ կարո՞ղ ես նորոգել մուտքի աստիճանները: Նրանք շուտով լրիվ կքանդվեն: -Ես , գրողը տանի, հյուսն ե՞մ:

Մի՞ թե դա իմ ճակատին գրված է:

Իսկ ես այդպես չեմ մտածում:

Ինձ ձանձրացրին քո զրույցները,և ես գնում եմ բար, ասում է ամուսինը:
Նա գնում է բար և այնտեղ մի քանի ժամ խմում է:

Խմելուց հետո ափսոսում է, որ կնոջ հետ այդպես է վարվել, որոշում է վերադառնալ տուն և օգնել կնոջը: Երբ վերադառնում է տուն, նկատում է, որ աստիճանները վերանորոգված են, միջանցքի լույսը աշխատում է:

Իսկ, երբ մոտենում է սառնարանին, որպեսզի գարեջուր խմի, տեսնում է, որ սառնարանի դուռը նորոգված է, ասում է.

-Սիրելիս, ո՞վ է այս ամենը նորոգել: Կինը պատասխանում է.

-Դե, երբ դու գնացիր, ես նստած լաց էի լինում:

Այդ պահին մի երիտասարդ տղամարդ հետաքրքրվեց, թե ինչու եմ լալիս, իսկ ես պատմեցի նրան: Նա առաջարկեց վերանորոգի ամբողջ տունը, իսկ այդ ամենի համար ես պետք է կամ նրա հետ քնեի, կամ էլ տորթ պատրաստեի: Ամուսինը լսում է և հարցնում.

-Իսկ ի՞նչ տորթ պատրաստեցիր նրա համար:

-Բարև, իսկ դու իմ ճակատին տեսնում ե՞ս գրված խոհարար:

Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգ-ը

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/831

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS