Ամուսինս ինձ ասաց, որ ինձ որպես ծառա է ընդունում, այլ ոչ թե որպես սիրելի կին

Ամուսնացել ենք սիրելով, համենայն դեպս այդպես էի կարծում: Այդ ժամանակ արդեն հինգ տարի միասին էինք ապրում,որդիս երեք տարեկան էր:Եթե անկեղծ՝ ամուսինս երբեք առանձնապես ուշադիր չի եղել իմ նկատմամբ: Ինձ չի փայփալել, ծաղիկներ չի նվիրել, դե՛, դա վերագրում էի նրա «խիստ» բնավորությանը:

Որպես կին և տնային տնտեսուհի՝ ես կանոնավոր կերպով կատարում էի իմ դերը՝ արդուկում, լվանում, ամբողջ ընտանիքի համար ճաշ պատրաստում: Իհա՛րկե, ես հոգնում էի, բայց ինչ անեի, կարծում էի, որ բոլորն էլ այդ-պես են ապրում, ումից եմ ես առավել:

Ի զարմանս ինձ, ես սկսեցի նկատել, որ ամուսինս կասկածելիորեն մեծ ուշադրություն էր դարձնում ամառանո-ցի մեր հարևանի կնոջը: Նրանք նույնպես երիտասարդ են, նրա կինը միշտ մանիկյուրով է, տարբեր սանրվածք-ներով, միշտ նորաձև է հագնվում, ոչ թե ինձ նման: Ես անընդհատ կենցաղային գործերով էի զբաղված, որ ան-գամ թեյ խմելու ժամանակ չէի ունենում, այնքան հոգնած էի:

Ե՛վ աշխատանքի էի գնում, և՛ տանն ամեն ինչ անում, ինչպես «աշխատող ձի»: Իսկ նա իրենով էր զբաղված, ա-ելորդ անգամ երբեք պարտեզ չի մտնում, ուտելու ոչինչ չի պատրաստում, բայց փոխարենը միշտ «տոնական է»:

Ես նկատեցի, որ ամուսինս, երբ նրանց հետ որևէ բան է պատահում կամ ինչ-որ խնդրանք, անմիջապես թռչում է նրան փրկելու. և՛ պոմպով ջուր է լցնում, և վառարանը վառում: Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց ամառանոցում, քան մեր սեփականում տանը:

Մի անգամ ես նրան ասացի այն ամենը, ինչ ես մտածում էի, երբ, փոխարենն ինձ օգներ և կարտոֆիլը փխրեց-ներ,նա գնաց «փրկելու» հարևանի մանիկյուրը:Ասացի,ինչ մտածում էի:Եվ նա պատասխանեց իմ դիտողութ-յանը.

«Իսկ ի՞նչ էիր ուզում: Որ քեզ ծաղիկնե՞ր նվիրեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Դու կին և մայր ես: Ուրեմն լվա՛, ճա՛շ պատրաստիր, իմացի՛ր տեղդ: Ինձ տանտիրուհի է պետք, ոչ թե մանիկյուրով տիկնիկ»:Ես առարկեցի, իբր նրան ավելի հաճախ է օգնում: Ինչի համար ստացա պատասխանը. «Ինձ հանգիստ թող: Քո տեղը խոհանոցում է: Դու չպիտի ասես, թե ում մոտ գնամ և ում մոտ՝ ոչ: Եթե որոշել ես ցուց տալ բնավորությունդ, ուրեմն գնա՛ այստեղից»:

Այն, ինչ հետո ես ապրեցի նրա խոսքերից, հնարավոր չէ նկարագրել… Բայց չէ՞ որ այդ ամբողջ տարիներին ես իրոք նրա համար միայն ծառա եմ եղել, և ոչ թե սիրելի կին:Ես հավաքեցի իմ քաջությունը և նույն օրը, վերցնե-լով իրերս, երեխայի հետ հեռացա նրանից:

Հիմա ես ուրիշ կյանք ունեմ, աշխատում եմ,արդեն անցել է երեք տարի:Նա չի տեսնվում իր որդու հետ, ապրուս-տավճար չի տալիս, կարծես մենք նրա կյանքում չկանք: Բայց ես հավատում եմ, որ այդպես ավելի ճիշտ էր, իմ երեխային այդպիսի «հայրիկ» պետք չէ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS