Ամուսինս միշտ ասում էր, ոչ հղի կանայք չպետք է նյարդայնանան․․․Հենց դա եղավ պատճառ, որ ծննդատնից դուրս գրվելուց հետո ամուսինս լքեց ինձ

Ամուսինս միշտ ասում էր, ոչ հղի կանայք չպետք է նյարդայնանան․․․Հենց դա եղավ պատճառ, որ ծննդատնից դուրս գրվելուց հետո
ամուսինս լքեց ինձ։«Հղի կանայք չպետք է նյարդայնանան»,-այսպես ասաց ամուսինս տղայիս և ինձ հիվանդանոցից դուրս գրվելու
օրը: Ասաց, հավաքեց ճամպրուկները և հեռացավ: Հիմա, նրա կարծիքով, ես կարող եմ նյարդայնանալ:

7 տարի ամուսնացած ենք եղել,վերջին 5 տարիներին մենք ցանկանում էինք երեխա ունենալ:Ես խնդիրներ ունեի, ուստի անընդհատ
բուժվում էի,հետազոտվում բժիշկների կողմից,արտամարմնային բեղմնավորումը դիտարկելուէինք ծայրահեղ դեպքում:Ես 30 տարե-
կան էի, հղիանալու շանսեր ունեի, ուստի հուսահատորեն կառչեցի նրանից: Վերջին երկու տարիները դժվար են եղել ինձ և ամուս-
նուս համար:

Ես նյարդային էի դարձել բուժման պատճառով, ամուսինս՝ ամուսինս անընդհատ աշխատանքի էր և ինձ սատարրող չկար:Մենք հա-
ճախ վիճում էինք, բայց միշտ վերջում հաշտվում էինք: Եվ ահա մեկ տարի առաջ իմացա, որ հղի եմ:Իմ երջանկությանը սահման չը-
կար:Ամուսինս նույնպես երջանիկ էր (ինձ այդպես էր թվում):Ամբողջ հղիության ընթացքում նա ինձ շրջապատեց սիրով և խնամքով:

Ես արդեն մտածում էի, որ ահա նա` մեր ընտանիքի երջանկության բաղադրատոմսը,ինչը մեզ պակասում էր:Կարծում էի, որ որդուս
ծնվելուց հետո ամեն ինչ փոխվելու է ամուսնուս հետ մեր հարաբերություններում:Փոխվեց, բայց ոչ իմ պատկերացրած ուղղությամբ:

Ծննդաբերեցի ժամանակին, ամեն ինչ լավ էր: 5-րդ օրը ես և որդիս դուրս գրվեցինք հիվանդանոցից: Մեզ դիմավորեցին մեր հարա-
զատներն ու ընկերները: Ամուսինս հպարտորեն գրկել էր որդուս բարուրը:Տանն ինձ դիմավորեցին փուչիկներով, նվերները սպա-
սում էին ինձ, հյուրերը մի քիչ նստեցին և ցրվեցին: Երեկոյան ես պատրաստվում էի որդուս քնեցնելու: Ամուսինս գալիս է և ասում.

-Դե՛, վերջ, ես գնացի:

Ես չհասկացա, թե որտեղ, ինչու, արդեն գիշեր է փողոցում: Մտածեցի, որ նա աղբն է տանում թափելու:

-Դե՛ գնա:

Նա դուրս բերեց պատշգամբում թաքցրած ճամպրուկը և մի քանի պայուսակ: Հարցրի, թե ուր է գնում իրերով:

-Հասկանո՞ւմ ես, ես վաղուց էի ուզում բաժանվել քեզնից: Ես ուրիշ կնոջ եմ սիրում: Բայց երբ ուզում էի ամեն ինչ պատմել, դու ար-
դեն հղի էիր: Իսկ հղիները չպետք է նյարդայնանան: Հետևաբար, ես ոչինչ չասացի քեզ, թե չէ ինչ կլիներ երեխայի հետ: Եվ հիմա դու
ծննդաբերել ես, այնպես որ ես հեռանում եմ: Հաջողություն:

Ես ապշած կանգնել և, նայում էի, թե ինչպես է նա հեռանում: Ես չէի կարողանում հավատալ, որ դա ինձ հետ է կատարվում: Ամու-
սինս իսկապես հեռացավ մեզնից, դա կատակ չէր: Մեկ շաբաթ անց նա եկավ, մենք քննարկեցինք ամուսնալուծության և ունեցված-
քի բաժանման գործընթացը,նրա որդու հետ կապը և ապրուստավճարը:Հուսով էի մինչև վերջ, որ սա խաղ է:Բայց ոչ:Ես նրան չստի-
պեցի մնալ:

Նա արդեն վաղուց որոշել էր ամեն ինչ, եթե որդին չկարողացավ հետ պահել նրան, ուրեմն առավել ևս ես չէի կարող:Որդիս արդեն 4
ամսական է: Նախկին ամուսինս շաբաթը երկու անգամ գալիս է, վճարում ապրուստավճարը, և գնում այն ամենը, ինչ անհրաժեշտ է
որդուս:Ես իմացա նրա նոր մուսայի մասին, պարզվեց, որ նրանք 3 տարի միասին էին: Ստի և խաբեության երեք տարիներ: Այսպի-
սով, ամուսինս չցանկացավ ինձ անհանգստացնել հղիության ընթացքում, բայց նա ճարպկորեն դուրս պրծավ հենց դուրսգրման օրը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS