Ամուսնանալուց հետո 4 որդի ունեցանք, կնոջս սիրում էի կյանքիցս առավել, մինչև որ հանդիպեցի այդ ուսանողուհուն

Ամուսնանալուց հետո 4 որդի ունեցանք, կնոջս սիրում էի կյանքիցս առավել, մինչև որ հանդիպեցի այդ ուսանողուհուն։Ես ամուսնա-ցած մարդ եմ, չորս որդի ունեմ, սիրում եմ կնոջս, ամուսնական կյանքից գոհ էի, երջանիկ ու անհոգ կյանք էի վարում, քանի դեռ իմ կյանք չէր թափանցել նա՝ ուսանողուհին՝ իմ երկրորդ սերը։ Ես ու նա համացանցում ծանոթացանք։

Գրում էինք իրար, ինչի մաս ին ասես՝ չէինք խոս ում։ Ինձ համար նրա հետ հետա քրքիր էր, բայց ես միտք էլ չունեի նրա հետ սիրա-խաղ անել։ Էդպես կամաց-կամաց մտերմացանք, շատ մերձեցանք իրար։Ես մտադիր չէի նրա հետ հանդիպել։Ուսանողուհի ընկերու-հիս խնդրեց, որ հանդի պենք, ես էլ մերժեցի։ Իմ ամեն ամեծ սխալն այն էր, որ հենց սկզբից ներկա յացա նրան որպես երիտասարդ, չամուսնացած տղամարդ։

Աղջիկը պնդում էր,որ հանդիպենք,ես տատանվում էի ու ի վերջո հանձնվեցի։Ես ու նա հանդիպեցինք, իրար հետ ման եկանք, սիրա-հարվեցինք մեկս մյուսին։ Խոստովանել, որ ամուսնացած եմ, էդպես էլ չկարողացա։ Եվ գնալով մի սուտը մի ուրիշ սուտ էր ծնում։Ես չէի կարողանում կանգ առնել։ Շատ էի կապվել նրան։ Ես ու նա հաճախ վիճում էինք, ընդհարվում, հետո նորից հաշտվում։ Նրան ոչ մի կերպ չէի կարողանում բաց թողնել։

Այդպես անցավ երեք տարի։ Ես երկակի կյանք էի վարում․ մի կողմից ընտանիքս էր, մյուս կողմից՝ նա։ Խիղճս սոս կալի տանջում էր ինձ։ Չէ՞ որ խաբում էի թե կնոջս, թե սիրուհուս։ Բայց երկուսին էլ շատ էի սիրում։Եվ մի գեղեցիկ օր նրան խոստո վանեցի,որ ամուս-նացած եմ։ Նա իմ սիրուհին չէր բառի իսկական իմաստով։Ճիշտ է,համբուրվում էինք, գրկախառնվում, իրար գուրգուրում՝ իսկական դեռահասների պես։ Բայց իմ ու նրա միջև սեռական հարաբերություն չէր եղել։

Ոչ մի կերպ չէի կարողանում այդ սահմանը խախտել՝ կնոջս լիարժեք դավաճանել։ Ինչ-Ինչ-ինչ, բայց էդ հարցում ինձ զսպում էի։Երբ ես խոստովանեցի, որ ամուսնացած եմ, ուսանողուհի ընկերուհիս կատաղ ության գիրկն ընկավ։ Նրա համար դա իսկ ական ցնցում էր։ Ես ներողություն խնդրեցի, աղաչում էի ներել ինձ։ Նույնիսկ այսքան ժամանակ անց ինձ մինչև հիմա չի ներում ու ատելությամբ է լցված իմ հանդեպ։ Նա ինձ համարում է ամենա ստոր մարդը։ Նրան, իհարկե, կարելի է հասկանալ։

Բայց ինչքան չլինի՝ ժամանակակից աղջիկ է՝ ազատ հարաբերությունների կողմնակից․ էլ ոնց կլիներ՝ դպրոցականների պես ժամա-դրվում էինք ու բաժանվել ենք։Նրան ոչ մի բանից չեմ զրկել․ ոչ կուսությունից, ոչ փողից, ոչ էլ՝ հեղինակությունից։ Միակ բանը, որ նա կորցրել է ինձ հետ՝ ժամանակն է։

Բայց այդ ժամանակը լցված է եղել բովանդակությամբ, անաղարտ սիրով ու ռոմանտիկայով։ Ես անկեղծորեն սիրահարվել էի նրան ու իսկական զգացմունքներ պարգևել (դրանից բացի առօրյա կյանքում էլ էի օգնում)։ Մի խոսքով, սիրտս ծանր է, նա ինձ ատում է։ Մի՞թե ես այդչափ ստոր մարդ եմ։ Չէ՞ որ ամեն քայլափոխին նման իրավիճակներ են լինում։ Ես մտադիր էլ չէի նրան խաբել։ Պարզա-պես ակամա սիրահարվեցի։ Եթե նրան ճիշտը չեմ էլ ասել, դա արել եմ զուտ նրա հանդեպ իմ մեծ սիրուց դրդված։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS