Ամուսնացել եմ ու արդեն երեխա յի եմ սպասում, բայց շատ եմ զղջում․ Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ․․․

Ամուսնացել եմ ու արդեն երեխա յի եմ սպասում, բայց շատ եմ զղջում․ Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ․․․Հանգաման-
քներն այնպես դասավորվեցին, որ այժմ ես ամուսնացած եմ և հղի եմ: Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ…Ընտանեկան կյանքն այն-
պիսին չէ իրականում, ինչպես որ ես էի պատկերացնում:

Ես 23 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ մայրաքաղաքում:Մինչ ամուսնությունը վարում էի ակտիվ և հագեցած կյանք: Զբոսնում էի,
թատրոն և տարբեր միջոցառումներ էի հաճախում:Ամուսինս փոքր քաղաքից է: Այստեղ նա ունի լավ աշխատանք:

Սկզբում մենք ո-րոշ ժամանակ ապրեցինք մայրաքաղաքում՝ վարձակալած բնակարանում,սակայն շուտով ամուսինս պնդեց,որ մենք
տեղափոխվենք իր հարազատ քաղաք:Ես համաձայնեցի, քանի որ ամուսինս խոստացավ, որ մենք մի քանի ամիս կապրենք իր ծնող-
ների հետ, մինչ հիփոթեքով բնակարան կգնենք: Արդեն կես տարուց ավել է անցել, բայց ամուսինս նույնիսկ բանկ չի գնացել:

Ես սովոր չեմ օտար մարդանց հետ ապրելուն…եթե գոնե սկեսուրս ադեկվատ կին լիներ, չէի բողոքի: Բայց նա ամեն օր ստիպում է
տանն ամեն ինչ մաքրել և լվանալ՝ հաշվի չառնելով իմ վիճակը: Այդ կնոջ կարծիքով, հարսը միայն նրա համար է, որ տան գործեր ա-
նի, վերջ, էլ ոչ մի այլ հետաքրքրություն նա չպետք է ունենա:

Իսկ ես արդեն գժվում եմ ձանձրույթից:Երբեմն ուզում եմ ամեն ինչ թողնել և հեռանալ, բայց տեղ չունեմ գնալու, մորս սիրտը հիվանդ
է, չեմ կարող նրան նեղություն պատճառել: Ամուսնուս հետ խոսել չի ստացվում, նա միշտ հոգնած է:Այնքան եմ ուզում ամեն ինչ թող-
նել և հեռանալ…նորից ազատ դառնալ…բայց երևի չկարողանամ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS