Ամուսնուս չափահաս որդին տեղափոխվեց մեր տուն ապրելու․ Չգիտեմ ինչու, բայց նրան թվում է, որ հյուրանոցում է ապրում, ես էլ իր համար սպասարկող անձնակազմ եմ․․․

Ամուսինս առաջին կնոջից մի որդի ունի։ Արսենը 21 տարեկան է, մեծ տղա է, բայց իրեն երեխայի պես է պա-հում։Ամուսինս՝ Անդրանիկը, արդեն 10 տարի է, ինչ ամուսնալուծված է։ Սկզբում երեխան մնացել էր մոր մոտ, բայց մինչ որդին բանակում էր, այդ կինը որոշեց, որ պիտի զբաղվի անձնական կյանքը դասավորելով, և 20 տարեկանից Արսենը սկսեց մեզ հետ ապրել։

Չնայած նրան, որ տղան ինքը ցանկացավ մեզ հետ մնալ, ասելով, որ չի ուզում տեսնել մոր սիրեկանններին, ես վստահ եմ, որ նրա մայրը միայն ուրախ է դրա համար։ Իր համար առոք-փառոք ապրում է 2-սենյականոց տան մեջ, ոչ մի բանի մասին չի մտածում։

Ինձ իհարկե չուրախացրեց ամուսնուս որդու՝ մեզ հետ ապրելու լուրը, բայց ոչինչ չասացի, փորձեցի սրտաբաց ընդունել նրան։ Երբ ամուսնանում ենք, պիտի ընդունենք նաև մեր զուգընկերոջ բարեկամներին, հատկապես, եթե խոսքը գնում է հարազատ որդու մասին։

Բայց այդքան ջերմ ու բարի տրամարդված լինելով հանդերձ՝ չկարողացա նորմալ հարաբերություններ հաստա-տել Արսենի հետ։ Նա ինձ ի սկզբանե չընդունեց։ Այդ օրվանից ես կարծես դժոխքում լինեմ։Արդեն տանը հան-գիստ քայլում է դրսի կոշիկներով, կեղտոտ ափսեները թողնում է սեղանին, նրա սենյակ մտնել հնարավոր չէ, այնտեղ աղբանոց է սարքել։ Հարցրեցի, արդյո՞ք մոր տանն էլ էր իրեն այդպես պահում, բայց պատասխան չստացա։

Ամուսնուցս հետաքրքվեցի, թե որքան է իր որդին ապրելու մեր տանը, բայց նա ասաց, որ դեռ սպասեմ։ Հիմա Արսենը ոչինչ չի ուզում անել՝ ոչ աշխատել, ոչ ուսումը շարունակել, նրան հետաքրքրում են միայն համակարգ-չային խաղերը, առավոտից երեկո էկրանի առաջ է նստած, դրա փոխարեն կարող էր առցանց աշխատել։

Հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ է մայրը նրան հետ կանչելու, բայց, կարծում եմ, այդ օրը մոտ չէ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS