Ամուսնուս քույրն ու մայրը տան բոլոր գործերը թողել են ինձ վրա… Հիմա էլ ստիպում են որ իր երեխային պահեմ

Ամուսնացել եմ վաղ տարիքում: Միմյանց շատ էինք սիրում: Իմ ընտրյալն ապրում էր մեր կողքի բնակարանում: Այդ ժամանակ նա նոր էր վերադարձել բանակից, իսկ ես էլ 2 ամիս առաջ ավարտել էի դպրոցը:

Սկզբում նա հաճախ գալիս էր մեր տուն՝ իբր գրքեր վերցնելու համար, իսկ հետո էլ նույն համալսարանն ընդունվեցինք: Միասին գնում էինք դասի և միասին էլ վերադառնում: Կարենը թույլ չէր տալիս, որ համալսարանում որևէ մեկը մոտենա ինձ: Իսկ մեր ծնողներն էլ՝ տեսնելով, որ մեզ մոտ ամեն ինչ լուրջ է, դեմ չեղան մեր հանդիպումներին:

Հայրս ու մայրս վաղուց էին պլանավորում ընտանիքով տեղափոխվել Ռուսասատան, բայց երբ մենք սկսեցինք հանդիպել, հետաձգեցին գնալը: Ի վերջո, մենք ամուսնացանք: Ծնողներս տունը թողեցին մեզ, իսկ իրենք մեկնեցին Մոսկվա:

Մենք չէինք շտապում երեխաներ ունենալ: Երկուսս էլ ավարտեցինք, աշխատանք գտանք, վերանորոգեցինք տունը, մեքենա գնեցինք: Առաջնեկիս ունեցա 28 տարեկանում: Երեխան պլանավորված էր և երկար սպասված:

Հիմա որդիս 3 ամսական է, չեմ ստի, ինձ համար շատ բարդ է: Անընդհատ ցավում է փորիկը, շատ անհանգիստ է: Հասկանում եմ, որ սա ժամանակվոր է, բայց դա գործը չի հեշտացնում:

Իսկ վերջերս էլ սկեսուրս սկսել է ինձ վրա «գցել» տալիս որդուն:

Ամուսնուս քույրը ամուսնալուծված է, երեխան 3 տարեկան է: Երբ հղի էի, դեմ չէի, որ երեխան ինձ մոտ մնա, բայց հիմա ֆիզիկապես չեմ հասցնում հետևել նրան: Տալս ամեն օր աշխատանքից հետո ինչ-որ խնջուքների է գնում, շատ անպատասխանատու է, սկեսուրիս առողջական վիճակն էլ լավ չէ:

Ես խոսեցի ամուսնուս հետ, հանգստ բացատրեցի, որ դեմ չեմ լինի, եթե երեխային մոտս թողնեն օրական 1 ժամ, 2 ժամ, բայց ոչ առավոտից երեկո: Նա լավ երեխա է, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ 3 տարեկան փոքրիկին առանց ուշադրության չի կարելի թողնել:

Փորձեցինք խոսել սկեսուրիս հետո, իսկ արդյունքում մեզ մեղադրեցին, որ մենք ինքնասիրահարված, անսիրտ մարդիկ ենք:

Բայց մի՞թե ես սխալ եմ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS