Այգու նստարանին մի աղջիկ էր քնած, իսկ նրա կողքին մի մանկասայլակ կար․․․

Ես 27 տարեկան եմ և ծնողներիս մահից հետո ապրում եմ Մոսկվայի արվարձաններից մեկում:Թաղամասի կեսը բազմահարկ շենքեր են,իսկ մյուս կեսը սեպական տներ են, նրանց միջև կան մանկական խաղահրապարակներ:

Ես առողջ ապրելակերպի երկրպագու եմ, ուստի երեկոները վազում եմ: Եվ որպեսզի չվախենամ, շուն եմ պա-հում՝ Ֆաս մականունով: Իրականում նա Ֆաուստն է, բայց ես նրան այդպես եմ կոչել` հարմարության համար: Իսկ շունը շատ բարի է: Հարևաններս արդեն հարցնում են ինձ ՝ արդյո՞ք նա համր է, ինչ է, ամբողջ ժամանակ ոչ ոք ձայնը չի լսում:

Ինչո՞ւ հաչա, եթե ամեն ինչ կարգին է: Ճիշտ տրամաբանություն. ես դա Ձեզ եմ սովորեցնում:Այսպիսով, երեկո-յան դուրս եկանք հրապարակ՝ վազելու: Հրապարակում դատարկություն և լռություն էր: Այնտեղ ես տարօրինակ մի ձայն լսեցի: Սկզբում թվաց, թե կատու է մլավում, բայց շատ անսովոր: Շունն ինձ տարավ դեպի մութ ծառու-ղու կողմը: Սկզբից ես չէի ուզում այնտեղ գնալ, վախենում էի: Բայց կրկին լսվեց նույն ձայնը՝ նման լացի: Ես միացրեցի լապտերը, գնացի և ի՜նչ տեսնեմ։

Մանկասայլակ տեսա, իսկ նրա մեջ կրծքի երեխա էր լալիս, որի ձայնը համարյա խզվել էր, իսկ կողքի նստարա-նին քնած է մի աղջիկ․ ակնհայտ էր՝ մայր է:Ես վախեցա. մահացե՞լ է, ինչ է, կամ վատացել է, եթե չի լսում երե-խայի լացի ձայնը: Եվ այդ ուշ ժամին ի՞նչ է անում այգում: Ես ուզում էի նախ զանգահարել ոստիկանություն: Մոտեցա, ուշադիր նայեցի․ նա քնած էր: Ես փորձեցի արթնացնել նրան, նա հազիվ բացեց աչքերը:

Սարսափելի վախեցավ: Իսկույն թռավ դեպի մանկասայլակը, գրկեց երեխային և սկսեց լաց լինել:Այդպիսով, նա պատմեց իր պատմությունը: Նրա անունը Վիկա է, դեռ 18 տարեկան չկա: Նա իր երեխայի հետ մենակ է, ապ-րում է հին տներից մեկում: Երեխայի հոր հետ ծանոթացել է համացանցով, սիրահարվել, նա հրավիրել է Մոսկ-վա՝ ապրելու իր հետ:Ապրում էին վարձով բնակարանում,իսկ ինքն աշխատումէր խանութում՝ որպես վաճառող:

Նրա ընկերը չի աշխատել, բայց երբեմն նրա մոտ մեծ գումարներ էին հայտնվում. ասում էր, որ շահել է: Իսկ երբ ինքը հղիացավ, և նրա փորիկը տեսանելի դարձավ, նա պարզապես փախավ, երբ ինքը գտնվում էր աշխատա-վայրում: Նա վերցրել էր բոլոր իրերը, նույնիսկ աղջկա իրերի մի մասը և անհետացել: Բնակարանի երկու ամս-վա վարձը դեռ չէին վճարել: Նա նույնիսկ համոզված չէ, որ անունը ճիշտ է ասել: Հեռախոսն անջատված էր: Ինչպե՞ս որոնել նրան, և արդյո՞ք դա անհրաժեշտ է, նա չգիտի:

Գրեթե ամբողջ աշխատավարձը պետք է վճարվեր բնակարանային պարտքի համար, բայց տերերը դուրս են հանել նրան: Լավ է, որ պահակը թողել է նրան մնալ մի սենյակում, որտեղ պահում էին բակի մաքրման համար նախատեսված պարագաները: Իսկ շենքի մուտքը լվանում էր օրական 100 ռուբլով:Նա մնացել էր առանց փողի և տան, աշխատանքի ժամանակ մի օր ուշաթափվել է, նրան տեղափոխել էին հիվանդանոց, և այնտեղ մնացել էր մինչև ծննդաբերելը:

Երբ որդին՝ Մաքսիմը, ծնվեց, երեխայի փողով գնեց օգտագործված մանկասայլակ, տակդիրներ և մանկական հագուստ: Այսպիսով, նա ապրում է երեխայի հետ, կտրված հաց ու ջրից, ճաշ է եփում սալօջախի վրա: Բարի հարևանները երբեմն օգնում են նրան:Նա մայր ունի, բայց վաղուց հարբեցող է: Հայրը գողության համար դա-տապարտվել և այնտեղ բերդում էլ մահացել է: Դեռ ավագ եղբայր ունի, բայց նա փախել է տնից, երբ Վիկան 10 տարեկան էր: Ոչ ոք չգիտի՝ նա ողջ է։Եվ հետո նրա կաթը սկսեց պակասել: Կանանցից մեկը խորհուրդ է տվել գարեջուր խմել, ասում են՝ դա օգնում է: Իր համար մի շիշ է գնել, կեսը խմել է, փոքրիկի հետ զբոսնելու գնացել հրապարակ, նստել նստարանին, և հետո գիշերը ես արթնացրի նրան:

Բայց կարող էր ինչ-որ մեկը երեխային գողանար։ Բախտավոր է, որ այնտեղ ոչ մի անասուն չի հայտնվել: Մի խոսքով, ես նրան տարա տուն, ճանապարհին կաթ գնեցի, հաց, մածուն և այլն:Երբ տեսա այդ սենյակը, գրեթե հուսահատվեցի` մոտ 4 մետր քառակուսի սենյակ, մի փոքրիկ պատուհան: Կահույքից` սեղան, աթոռ, կախիչ և բազմոց: Անկյունում՝ երկու պայուսակ՝ նրա իրերով:

Ամբողջ օրը ես չկարողացա կենտրոնանալ: Հետո վերցրի մեքենաս,եկա Վիկային մոտ և ասացի, որ գա ինձ հետ ապրելու․ տունը մեծ է, շատ տեղ կա:Նա լաց եղավ և ասաց, որ ոչնչով չի կարող վճարել: Ես ասացի, որ նա ու-ղղակի կապրի քրոջս պես: Եթե ես քույր (կամ եղբայր) ունենայի, մենք միասին կապրեինք, իրար կօգնեինք: Եվ այդպես էլ կլիներ: Նրան հատկացրի արևոտ սենյակ և տեղավորեցինք իրերը:

Հիմա մենք միասին ենք ապրում` երկու Վիկաներով, ես` Վիկան և իմ նոր քույրը` Վիկան: Եվ Մաքսիմն այնքան գեղեցիկ երեխա է: Եվ մեր կատուն՝ Վասիլի Վասիլևիչը, որն իր վրա վերցրեց խնամակալությունը. քունն է հսկում , տաքացնում:

Պարզվեց, որ Վիկան հրաշալի խոհարար է. նա ավարտեց քոլեջը և դարձավ հրուշակեղենի խոհարար։Արդեն ե-ղել են հարևաններ, որոնք ինձ քննադատել են. իբր ես նման եմ հիմարի, անծանոթ մեկին թույլ եմ տվել իմ տուն մտնել և անգամ գրանցվել: Միգուցե նրանք ճիշտ են, բայց այլ կերպ ես չէի կարող …

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS