«Այդ ինչպե՞ս եղավ, որ Սերժի օրոք մեր սիրելի քաղաքը փոքրացավ ու «Շանգրիլա» կազինոն նրա տարացքից դուրս հայտնվեց». Գուրգեն Մարտիրոսյան

Գուրգեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նաիրա Զոհրաբյանի վերջին ելույթի մասին։


1. Համամիտ եմ բանավեճի հարցում, բայց կամ բոլոր թեկնածուների մասնակցությամբ, կամ նաև Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ։
2. Իհարկե հիշեցի որ ժամանակին ունեցել ենք իրենից ավելի լավ ճառող մի հատ դհոլ ու մի հատ էլ օրինացի Արթուր։
3. Առաջարկում եմ Նաիրան պատասխանի հետևյալ հարցին։
Ժամանակին, երբ օրենք ընդունվեց բոլոր կազինոները քաղաքի տարացքից պետք է դուրս բերվեն (հիշեցնեմ դա Սերժի օրոք էր), կախարդական փայտիկի օգնությամբ մեր քաղաքն էապես փոքրացավ և Շանգրիլա կազինոն հայտնվեց քաղաքից դուրս։ Այս պահին քաղաքը դեպի Սևան վերջանում է մինչև ГАИ-ի, իսկ բոլորս լավ հիշում ենք, որ այն վերջանում էր Շանգրիլիայից հետո, ձախ հատվածում տուֆակերտ հուշարձանով։ Այժմ հարցս, ավելի շուտ հարցերս.
ա) Այդ ինչպե՞ս եղավ, որ Սերժի օրոք մեր սիրելի քաղաքը փոքրացավ ու կազինոն նրա տարացքից դուրս հայտնվեց։ Սա ինչ վերաբերվում է Սերժի և Բարգավաճի կապին։
բ) Ընտրվելով քաղաքապետ, քաղաքի հատակագիծը կբերի՞ հին տեսքին։
Առաժմ թող այս հարցերին պատասխանի»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS