Այսօր Հադրութի 23 հերոս բնակիչներ քաղաքապետի հետ մոտ կես ժամ մարտ են մղել քաղաք ներխուժած դիվերսանտների դեմ․․․Հաղթելու ենք

Հայկական ծագումով մեդիա-մագնատ Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես խոսեցի Սեմյոն Պեգովի հետ: Այն, ինչ նա ինձ պատմեց թուրք դիվերսանտների հետ Հադրութում տեղի ու-նեցած մարտերի մասին, պարզապես անհավատալի է: Հադրութի 23 բնակիչներ ՝ քաղաքապետի գլխավորութ-յամբ, համարյա կես ժամ պայքարել են քաղաքապետարանի շենքի համար և թույլ չեն տվել, որ թուրքերը դրոշ բարձրացնեն շենքի վրա: Անմիջապես ժամանել են Ղարաբաղի հատուկ նշանակության ջոկատները, և սկսվել է դիսկոտեկը:

Թուրքերը փախել են, նրանց փնտրում են Հադրութի շրջակայքում: Մայրս ինձ միշտ ասում էր, որ նրանք կարող են ղարաբաղցիներից խլել ամեն ինչ, բացի պատիվից և արժանապատվությունից: Կարծում եմ, որ մայրս այն աշխարհում հպարտ է իր հայրենիքով, իր եղբորորդիներով և նրանց որդիներով: Նրանք կարող են ունենալ ա-մեն ինչ ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, այն ամենը, ինչ նրանք գնել են նավթի դիմաց, բայց անվախությունը հնարավոր չէ գնել: Արժանապատվությունն ու պատիվը հնարավոր չէ գնել»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS