Այս երիտասարդը ուշացել է մի ավիաչվերթից, որը ճակատագրական եղավ շատերի համար. Նրա գրառումը ցնցել է ողջ համացանցը…

Նա ուշացավ ընդամենը 2 րոպե  և ողջ մնաց:

Անհավանական   ողբերգություն: Անտոնիս Մավրոպուլնոսը  գրում է, որ նա ուշացել էր չվերթից, որը վթարի ենթարկվեց  անմիջապես թռիչքից հետո մահվան դատապարտելով շուրջ 157 մարդու կյանք:


Նա  իր գրառումը անվանել է «Իմ երջանիկ օրը»:
«Երբ ես  տեղ հասա, ուշացել էի,   խնդրում էի ինձ ներս թողնել, սակայն ինձ թույլ չտվեցին, փաստորեն նրանք փրկեցին իմ կյանքը, չնայած, որ այդ պահին շատ էի սրտնեղվել:

2 րոպե առաջ  ավարտվել էր նստեցումը, ես պատուհանից տեսնում էի  վերջին ուղևորներին, որ ինքնաթիռ էին բարձրանում և անկեղծ ասած, հոգուս խորքում նախանձում էի նրանց, ինչ իմանայի, որ ….:

Ինձ հանսգտացրին ասելով, որ  ես կկարողանամ թռչել հաջորդ ինքնաթիռով:

Ժամը 10:50   ես նստեցի հաջորդ ինքնաթիռը, աշխատակիցներն ինձ ասացին, որ  անվտանգության նկատառումներից  ելնելով ինձ չեն կարող թույլ տալ գտնվել ինքնաթիռում: Իմ բողոքներն արդյունք չտվեցին:

Հետո  ինձ ուղեկցեցին  օդանավակայանի ոստիկանական բաժանունք և բացատրեցին որ ես միակ ուղևորն եմ, որը չի նստել  ինքնաթիռ, որը վթարի է ենթարկվել: Ես շոկի մեջ էի: Փաստորեն, եթե ես չուշանայի …:

Ես անմիջապես  որոշեցի տեղյակ պահել իմ հարազատներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ երջանիկ պատահականության  շնորհիվ ես այդ ինքնաթիռում չեմ եղել:

Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ ես  անսահման շնորհակալ եմ, որ ողջ եմ, որ ապրում եմ և այդ պահից սկսած ես սկսեցի գնահատել իմ կյանքի  յուրաքանչյուր վայրկյանը, րոպեն:

Ես հասկացա, որ  ամեն վայրկյան կարող է կայնքը ընդհատվել  ու հասկացա, որ սիրում եմ կյանքը»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS