Այս զուգը, 80 տարի ապրելով միասին, Գինեսի ռեկորդակիր է դարձել

Ճապոնիայի բնակիչներ Մասաո և Միյակո Մատսւմատոները ստացել են Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ աշխարհում ամենաերկար ամուսնության համար։

The Hindu-ի հաղորդմամբ՝  այժմ ամուսինը 108 տարեկան է, կինը՝ 100։ Նրանք ամուսնացել են 1937 թվականին և միասին ապրում են 81 տարի։ Այսօր նրանք ունեն 25 ծոռ։

«Ես այնքան ուրախ եմ։ Կարծում եմ՝ ամբողջ հարցը իմ համբերության մեջ է»,- ամուր կապի գաղտնիքը բացել է Միյակոն։

Նախկին ռեկորդը պատկանում էր նորվեգացիներ Կարլ և Գուրդեն Դոլվեններին։ 2004-ին Գուրդենը մահացել է։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS