Այս խորհուրդներից հետո տան մաքրությունը ուղղակի հաճույք կպատճառի

Բնակարանի մաքրությունն առաջին հայացքից հեշտ է թվում, սակայն այդ գործընթացը կարող է ուղեկցվել բազմաթիվ դժվարություններով: Չնայած դրանց, բնակարանի ամբողջական մաքրում պետք է պարբերաբար իրականացնել` հատկապես նրանց համար, ովքեր ունեն երեխաներ:Ներկայացնում ենք օգտակար խորհուրդ-ներ, թե ինչպես կարելի է տանը մաքրություն ապահովել: Այս խորհուրդները կարճ են և ոչ դժվար և օգնում են կրճատել այն ժամանակը, որը սովորաբար օգտագործում ենք մաքրման համար:

Որպեսզի ծորակը միշտ մաքուր լինի

Որպեսզի ծորակները երկար մաքուր մնան մաքրեք դրանք թխման համար նախատեսված թղթով և դուք կտեսնեք, որ լոգարանի մաքրման համար ավելի քիչ ժամանակ եք ծախսում:

Հատակը մաքրելու փայտ

Պատահում է, որ մաքրման ժամանակ հատակի մաքրման համար նախատեսված կտորն այլևս ոչնչի չի օգնում: Որպեսզի խանութ չգնաք, կարող եք օգտագործել գուլպաներ:

Մաքրեք թխման համար նախատեսված տարաները

Տարայի վրա լցրեք կերակրի աղ, ապա մաքրեք սրբիչի օգնությամբ, և մնացորդները հեշտությամբ կանցնեն:

Որպեսզի վառարանը նոր տեսք ունենա

Որպեսզի հետքերն այլևս չանհանգստացնեն, անհրաժեշտ է այն մաքրել ձիթապտղի յուղով:

Ազատվեք թախտի վրայի առկա հետքերից

1 ճաշի գդալ սոդային ավելացրեք 1/3 բաժակ քացախ, տաք ջուր, 1 բաժակ լվացքի փոշի և այս խառնուրդով մարքեք հետքերը:

Մաքրել վառված թավան

Թավայի վրա ջուր լցրեք, ավելացրեք 1 բաժակ քացախ: Վերցրեք կրակից և ավելացրեք սոդա: Այս խառնուրդը կօգնի ազատվել հետքերից:

Որպեսզի ապակե սպասքը փայլի

Բաժակներն իդեալական կփայլեն, եթե դրանք լվանաք քացախե ջրով, կամ մաքրեք աղով, ապա` լվանաք:

Մաքրեք սրճեփը

Սրճեփի մեջ հավասար քանակությամբ քացախ և ջուր լցրեք: Միացրեք այն, ապա անջատեք և նորից կրկնեք:

Որպեսզի փոշին չհայտնվի կահույքին

Փոշին մաքրելու համար նախատեսված շորի վրա լվացքի կոնդիցիոներ լցրեք: Այս դեպքում փոշին ավելի քիչ կնստի կահույքին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS