Այս ծեր տղամարդը այլևս չէր կարողանում ինքնուրույն աշխատել ու ապրել և որոշեց նամակ գրել իր որդուն

Նյու-Ջերսիում իտալացի մի տղամարդ էր ապրում:Երբ գարունը բացվեց, նա ցանկացավ լոլիկ աճեցնի, ինչպես մյուս տարիների ընթացքում էր արել, բայց այս անգամ նա արդեն դժվարանում էր աշխատել, և հողատարածքն էլ փոքր չէր:

Իսկ նրա միակ տղան՝ Վինսենտը, բանտում էր:Հայրը որոշեց նամակ գրել տղային և կիսվել նրա հետ իր խնդիրներով:«Թանկագին Վինսենտ, ես շատ տխուր եմ, քանի որ այս տարի ի վիճակի չեմ լինի լոլիկ աճեցնել մեր հողամասում:

Ես արդեն շատ ծեր եմ հողը փորելու համար:Ես գիտեմ, եթե դու ինձ հետ լինեիր, ամեն խնդիր կլուծվեր: Ես հաճախ հիշում եմ հին և բարի ժամանակների մասին: Սիրում եմ քեզ: Քո հայրիկ»:Անցավ մի քանի օր, և ծերուկը նամակ ստացավ որդուց:

«Թանկագին հայրիկ, մի փորիր այդ հողամասը: Քանի որ հենց այդտեղ են թաղված մարմինները:Գրկում եմ: Քո որդի՝ Վիննի»:Հաջորդ օրն առավոտյան 4-ին, եկան ոստիկանության աշխատակիցները:Նրանք փորեցին ամբողջ հողամասը՝ թաղված մարմինները գտնելու նպատակով:

Բայց ոչինչ չգտան, և ներողություն խնդրելով ծերունուց, հեռացան:Եվ հենց այդ օրը իտալացին ևս մեկ նամակ ստացավ որդուց:«Սիրելի հայրիկ, այժմ դու կարող ես տնկել լոլիկները: Սա այն ամենն էր, ինչ կարող էի անել քեզ համար: Համբուրում եմ: Վիննի»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS