Այս կինը կյանքի վերջին օրերին 1 մլն դոլար ժառանգություն ստացավ: Տեսեք թե ինչ արեց նա

Մարիա Զլատիկը ամուսնացել էր և տեղափոխվել էր Ավստրալիա ամուսնու մոտ: Որոշ ժամանակ անց նա իմանում է, որ իր ծնողները հիվանդ են:

Նա իր ծնողների միակ զավակն էր և չէր կարող ծնողներին թողնել առանց խնամքի ու վերադառնում է Սերբիա, ծնողներին խնամելու:

Սկզբնական շրջանում ամուսիններն ակտիվ կապի մեջ էին, բայց հեռավորությունն իր դերը խաղաց և նրանց կապը կտրվեց:

Հետո Մարիան իմացավ, որ ամուսինը ամուսնացել է այլ կնոջ հետ:

Նա նրանից այլևս լուր չունեցավ:

Մարիան պարում էր խիստ կարիքի մեջ, իր փոքր թոշակով,  կացարանն անմխիթար վիճակում էր, նրան երկար ժամանակ օգնում էին հարևանները, ով ինչով կարող էր: Մարիային շատ էին սիրում, հարևանները, նրան իրենց տան անդամն էին համարում:

Չնայած ծեր կինը միայնակ էր, բայց նա իր հարևանների շնորհիվ, երբեք միայնակ չի եղել: Մի օր Մարիան լուր է ստանում, որ ամուսինը մահացել է և իրեն կտակել է մեկ միլիոն դոլար:Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ իր կյանքի մայրամուտին միլիոնատեր է դառնալու:

Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ ապրելով ծայրահեղ աղքատության մեջ, կյանքի վերջին օրերին կունենա ոչ ավել, ոչ պակաս մեկ միլիոն: Ու նա որոշում կայացրեց: Նա որոշեց այդ գումարը նվիրել իր հարևաններին:

— Ես արդեն ծեր եմ, ի՞նչ եմ անելու այդ գումարը, ես այն նվիրում եմ իմ հարևաններին, որովհետև նրանք իսկապես բարի մարդիկ են, նրանք իմ կողքին են եղել իմ դժվարին օրերին, փրկել են իմ կյանքը և ոչ մի օր ինձ մենակ չեն թողել, առանց նրանց, ես իսկապես չէի կարողանա ապրել, — ասել է Մարիան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS