Ներկայացնում ենք սև կետերի դեմ դիմակի բաղադրատոմս: Սա դիմակ-թաղանթ է, որը բառացիորեն ամբողջ կեղտը հանում է ծակոտիներից:Այն նաև կազատի դեմքի անցանկալի մազերից, կձգի դրա ուրվագիծը:
Հրաշք-դիմակ
Անհրաժեշտ բաղադրիչները՝
1․ 1 ձու
2․ Թղթե անձեռոցիկ
Կիրառումը՝

1. Սպիտակուցն առանձնացրու դեղնուցից: Քեզ պետք կլինի միայն սպիտակուցը:
2. Մաքրքիր դեմքդ, սրբիչով չորացրու: Քսիր սպիտակուցը: Աշխատիր այն հավասարաչափ բաշխել:
3. Թղթե անձեռոցիկ դիր ամբողջ դեմքիդ վրա:
4. Անձեռոցիկների վրայից սպիտակուցի ևս մեկ շերտ քսիր:
5. Դիմակը թող 40 րոպե: Այդ ընթացքում այն կկոշտանա: Մաշկի ձգվածության զգացում կունենաս, դա նորմալ է: Նշված ժամանակի ավարտից հետո սկսիր զգուշությամբ և դանդաղ հանել դիմակը ներքևից վերև ուղղութ-յամբ: Հետո մաշկդ խոնավեցրու թեթև ամենօրյա քսուքով:
Արդյունքը զգալի է արդեն առաջին օգտագործումից հետո: Դու անիջապես կզգաս՝ ինչպես է մաշկդ շնչում, հա-նած դիմակը տեսնելով՝ կիմանաս, թե որքան տարատեսակ կեղտ կար նույնիսկ փոքր ծակոտիներում: Այս պրո-ցեդուրան արա շաբաթական մեկ անգամ դեմքիդ մաքրությունը պահպանելու համար կամ ըստ անհրաժեշ-տության, եթե մաշկդ հակված չէ ծակոտիների արագ խցանման:
Կարող ես ձվի սպիտակուցին կիտրոնի հյութ կամ ակտիվացված ածուխ ավելացնել:
Եղեք առողջ և գեղեցիկ
