Այս պտղի օգտագործումը հիանալի կերպով ամրացնում է արյան անոթները, բարելավում է ուղեղի աշխատանքը, ամրացնում է սրտամկանը…

Այս քաղցրահամ ու հյութեղ պտուղը միակ բույսն է ,որի ուսումնասիրության համար մի ամբողջ գիտություն է ստեղծվել, բժշկության մեջ նույնիսկ այդպիսի հասկացություն կա՝բուժում են ոչ միայն պտուղներով, այլ նաև թփով, կեղևով ու այն ամենով, ինչ կարելի է ստանալ այդ բույսից:

Հավանաբար կռահեցիք՝խոսքը խաղողի մասին է: Խաղողը մարմնից տոքսինները հեռացնելու զարմանալի ունակություն ունի: Դա է պատճառը,որ նույնիսկ Հին Հունաստանում և Հռոմում այն ​​օգտագործվում էր ,որպես հիանալի միջոց՝թունավորումից փրկելու համար:

Իսկ միջնադարի բժիշկները խորհուրդ են տվել պարբերաբար խաղող օգտագործել հիվանդ սրտի, ճարպակալման և արյան մեծ կորստի համար: Ժամանակակից գիտնականները պնդում են, որ խաղողը հիանալի կերպով ամրացնում է արյան անոթները, բարելավում է ուղեղի աշխատանքը:

Պտղի բացառիկ առանձնահատկություններից այն է, որ բարձրացնում է ազոտի օքսիդի պարունակությունն արյան մեջ, ինչի շնորհիվ կարգավորվում է օրգանիզմի թթվաալկալային հավասարակշռությունը, ամրանում է սրտամկանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS