Անեկդոտներ զոքանչների մասին․ Բարձր տրամադրությունը ապահովված է

-Այ մարդ, ստեղ մի հատ գիրք կար. «Ինչպես ապրել 100 տարի»…

-Վառել եմ…

-Խի՞….

-Մերդ էր ուզում կարդա…

*********

-Էս խի՞ ես էսքան ուրախ…

-Կայարանից եմ գալիս, զոքանչիս ճամփու դրի..

-Բա էդ խի՞ ա երես-մերեսդ սևացել…

-Պոեզին եմ պաչպչել…

********

-Քեզ խ՞ի են նստացրել…

-Զոքանչիս քթից արյուն էր գալիս, առաջին օգնություն ցույց տվի. ժգուտով կոկորդը կապեցի….

*********

Զոքանչը վերջին շնչում է, հարազատները շրջապատել են, փեսեն էլ գլխավերևը:

Հանկարծ աչքերը բացում է.

-Էս ի՞նչ սիրուն մայրամուտ է…

Փեսեն. -Մամ ջան, դու մի շեղվի, գործիդ նայի….

*********

Փեսեն սկայպով զոքանչին տեսնում է մեծ պլանով.

-Վայ, հորս արև, էս ինչ մեծ վիրուս էր…

*********

.-Երեկ զոքաչիս համար երկու դույլ սունկ եմ հավաքել…

-Բա որ հանկարծ թունավոր լինի՞…

-Ինչ ա նշանակում՝ հանկարծ…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS