Անեկդոտ փեսայի ու զոքանչի մասին․․․

Փեսան գալիս է զոքանչի տուն։ Մի որոշ ժամանակ նստելուց հետո ասում է զոքանչին․

-Էս 20000 դրամը վեկալ, իջի խանութից ինձ համար մի հատ սիգարետ բեր։

Զոքանչը հարցնում է․

-Բա զդաչին ի՞նչ անեմ։

Փեսան ասում է․

-Պահիր քեզ։

Զոքանչը գնում է խանութ բերում սիգարետը։Մի որոշ ժամանակ անց փեսան նորից ասում է զոքանչին․

-Էս 20000 դրամը վեկալ, իջի խանութից մի հատ սառը պիվա բեր խմեմ։

Զոքանչը հարցնում է․

-Բա զդաչին ի՞նչ անեմ։

Փեսան ասում է․

-Պահիր քեզ։

Զոքանչը գնում է խանութ ու փեսայի համար պիվա բերում։

Փեսան սկսում է պիվեն խմել մեկ էլ կինը զանգում է ու հարցնում ամուսնուն․

-Այ տղա, մամայի թոշակը տվեցիր։

Ամուսինը պատասխանում է․

-Էնա մանր-մանր տալիս եմ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS