Թելեգրամի Mediaport ալիքը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողները ծեծի են ենթարկել Արցախի Պաշտ-պանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին.

Mediaport-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան, երբ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տրվել շուրջ երկու ամիս իրենց զավակներին փնտրող ծնողներին: Ծնողները Հայաստանի և Արցախի իշխանություններին մեղադրել են անգործության մեջ»:

