Անհանդուրժողականություն…ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններ, որոնք չեն հանդուրժում ՍՈՒՏԸ։ Սուտը երբեմն անխուսափելի է՝ լինի դա անմեղ, մանր սուտ, որն ասում ենք քաղաքավարությունից ելնելով, թե ավելի լուրջ խաբեություն։ Սակայն, անկախ պատճառներից, սուտը կարող է լրջորեն խաթարել մարդկանց միջև վստահությունը։

Մինչ ոմանք հակված են հանդուրժելու սուտը և դրան ուշադրություն չդարձնելու, մյուսներն ակնթարթորեն բացահայտում են այն և պարզապես չեն հանդուրժում։ Ստորև ներկայացնում ենք կենդանակերպի չորս նշանների, որոնք աչքի են ընկնում ստի հանդեպ իրենց անհանդուրժողականությամբ և միշտ ձգտում են դեպի ճշմարտությունը։
Խոյ կենդանակերպի նշան
Խոյերն հայտնի են իրենց ուղղամտությամբ և ազնվությամբ։ Նրանք գնահատում են ազնվությունը և նույնն էլ ակնկալում են ուրիշնե րից, այդ իսկ պատճառով սուտը նրանց չափազանց նյարդայնացնում է։ Նրանց իմպուլսիվ բնավորությունը նշանակում է, որ նրանք առանց վարանելու հակահարված կտան այն մարդուն, ում անազնիվ են համարում։
Կույս կենդանակերպի նշան
Կույսերը վերլուծող են և դիտունակ, ինչն օգնում է նրանց բացահայտել սուտը։ Մանրուքները նկատելու նրանց կարողությունը թույլ է տալիս արագորեն տեսնել խոսքերի և գործողությունների միջև եղած անհամապատասխանությունները։ Երբ նրանք սուտ են հայտն աբերում, նրանց վստահությունը դժվար է վերականգնել, քանի որ ազնվությունը համարում են ցանկացած հարաբերության հիմք։

Կարիճ կենդանակերպի նշան
Կարիճներն ինտուիտիվ են և օժտված են անկեղծությունը կեղծիքից տարբերելու վառ արտահայտված ունակությամբ։ Նրանց ուժեղ զգացմունքային բնույթը թույլ է տալիս նկատել անբարեխիղճությունը նույնիսկ նախքան անհերքելի ապացույցներ տեսնելը։ Կարիճների համար սուտը ոչ միայն վիրավորանք է, այլև դավաճանություն, և նրանք հազվադեպ են ներում խաբեբաներին։
Այծեղջյուր կենդանակերպի նշան
Այծեղջյուրները հայտնի են իրենց լրջությամբ և կարգապահությամբ, և սուտը նրանք ընկալում են որպես անհարգալից վերաբերմունք։ Նրանք գնահատում են պատասխանատվությունn ու ազնվությունը, այդ պատճառով էլ հատկապես զգայուն են խաբեության նկատմ ամբ։ Երբ ինչ-որ մեկը դավաճանում է նրանց վստահությունը, Այծեղջյուրները խզում են այդ մարդու հետ բոլոր հարաբերությունները։
