Անհաջողությունների շարքին վերջապես վերջ կդրվի․․․Կենդանակերպի այս նշաններին ճակատագիրը կժպտա նոյեմբերի 25-ից հետո

Անհաջողությունների շարքին վերջապես վերջ կդրվի․․․Կենդանակերպի այս նշաններին ճակատագիրը կժպտա նոյեմբերի 25-ից հետո

2026 թվականի նոյեմբերի 25-ից հետո կենդանակերպի երեք նշանների համար կարող է ավելի բարենպաստ շրջան սկսվել։ Աստղաբանները այս դրական փոփոխությունները կապում են Վեներայի հետընթաց շարժման ավարտի հետ, որը տևել էր վեց շաբաթ։

Խեցգետին — Խեցգետինների համար նոյեմբերի 25-ը կարող է հուզական վերականգնման սկիզբ դառնալ։ Հյուծվածության և դժվարությունների երկար շրջանից հետո այս նշանի ներկայացուցիչները վերջապես հնարավորություն կունենան վերագտնելու կյանքի հանդեպ իրենց նախկին հետաքրքրությունն ու եռանդը։ Աստղաբանները կանխատեսում են, որ Խեցգետինները աստիճանաբար կազատվեն այն մտահոգություններից, որոնք երկար ժամանակ խանգարում էին նրանց վայելել կյանքը։ Սա հարմար պահ է՝ տհաճ հիշողությունները անցյալում թողնելու, էներգիան վերականգնելու և սեփական ցանկություններին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար։

Կույս — Կույսերի համար այս բարդ շրջանի ավարտը, առաջին հերթին, կապված կլինի նրանց անձնական շրջապատում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են գիտակցել, որ որոշ մարդիկ բացասական ազդեցություն են ունենում իրենց հուզական վիճակի վրա։ Նոյեմբերի 25-ից հետո Կույսերի համար ավելի հեշտ կլինի սահմանել անձնական սահմաններ և հեռանալ նրանցից, ովքեր հարգանքով չեն վերաբերվում իրենց տեսակետներին։ Աստղաբանները խորհուրդ են տալիս չփորձել փոխել ինքն իրեն՝ ուրիշների հավանությանն արժանանալու համար։ Հենց սեփական որոշումների հանդեպ ունեցած այս վստահությունն էլ կօգնի նրանց հետևում թողնել դժվարությունները։

 

 

Այծեղջյուր — Այծեղջյուրների համար Վեներայի ուղիղ ընթացքը նշանակալի փոփոխություններ է խոստանում սեփական անձի ընկալման հարցում։ Ինքնավստահության պակասով ուղեկցվող երկարատև շրջանից հետո նրանք, հնարավոր է, վերջապես գիտակցեն սեփական արժեքը և սովորեն առաջնահերթություն տալ իրենց իսկ կարիքներին։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն հարաբերություններին, որոնք սպառում են էներգիան և ուրախություն չեն պարգևում։ Աստղաբանական կանխատեսումների համաձայն՝ Այծեղջյուրներն ավելի պատրաստ կլինեն վճռականորեն հեռանալու տոքսիկ շփումներից և պաշտպանելու իրենց անձնական սահմանները։ Սա կօգնի նրանց աստիճանաբար ազատվել հուզական բեռից և կյանքում նոր փուլ սկսել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS