Դեռեւս հին ժամանակներից ժողովրդական բուժակները, ալքիմիկներն ու բժիշկները փորձել են գտնել անմահության էլիքսիրը: Հազարավոր փորձերից հետո, սակայն, ցանկալի արդյունք այդպես էլ չեն ստացել: Իհարկե որոշակի հաջողություններ գրանցվել են օրգանիզմն ամրապնդելու եւ առողջացնելու գործում:

Թերթելով հին բաղադրատոմսերը, պատմաբանները բացահայտել են, որ ամենահաճախ հանդիպող բուժական ըմպելիքը եղել է կաթի ու սխտորի խառնուրդը:
Պատրաստման կարգը
- Փոքր կաթսայի մեջ լցնել 1 բաժակ կաթ եւ եփել,
- մանրել 2 պճեղ սխտոր եւ հենց կաթը կսկսի եռալ,
- ավելացնել կաթին,
- վերցնել կրակից ու փակել կափարիչը:
- 10 րոպե անց երիտասարդության էլիքսիրը պատրաստ է:
- Օգտագործել շաբաթը 1 անգամ, մեկ բաժակ միանգամից:
