Անչափահասը կացնով հարվածել է 6-րդ դասարանցու գլխին. Մանրամասները պատմում է հարվածողի տատիկը

Վոլսկում անչափահասի տատիկը, որը դպրոց է եկել կացնով և հարվածել վեցերորդ դասարանի աշակերտուհու գլխին, բնութագրել է թոռանը որպես ագրեսիվ և համակարգչային խաղերի վրա ֆիքսված: Այս մասին Life-ին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:

Թոշակառու կնոջ խոսքերով, տղան վատ է սովորում, բայց փողոցում «թրև չի գալիս և չի խախտում ռեժիմը»: Ազատ ժամանակը նա անցկացնում է տանը՝ մոնիտորի էկրանին առջև:

«Համակարգիչներն էլ հենց  փչքցրել են նրան», — ասում է հարձակվողի տատիկը:

Կինը հիշել է, որ մի քանի տարի առաջ նա նկատել է թոռան մոտ կացինը, բայց հատուկ ուշադրություն չի դարձրել, մտածել է՝ խաղալիք է: Իսկ երեքշաբթի օրը արդեն տղան բերել է այն դպրոց և վնասել աշակերտուհիներից մեկին:

Հիշեցնենք, որ կացնով դեռահասին արդեն  ձերբակալել են: Նախնական տվյալներով, նա տարաձայնություններ է ունեցել աշակերտուհու հետ և այդ պատճառով էլ հարվածել է նրա գլխին: Աղջիկը հոսպիտալացվել է:

Աղբյուր` Փաստինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS