Անտուն տղամարդը փողոցում 500 դոլար գտավ և մոտ 2․5 ժամ պահելուց հետո հանձնեց տիրոջը․․․Միայն իմանաք, թե ինչպես նրան շնորհակալություն հայտնեցին

Գլազգոյում մի անտուն մարդ կանգնել էր անձրևի տակ և պահպանել անծանոթ մարդու գումարը, որպեսզի այն չգողանան։Անտուն Ջեյմս ՄակԳունանը քայլում էր փողոցով, երբ նկատեց, որ պայուսակում, որը դրված էր կա-յանած մեքենաներից մեկի առջևի նստարանին, գտնվում էր 450 ֆունտ ստերլինգ։ Մեքենայի պատուհանը բաց էր։

Տղամարդը սպասեց մեքենայի տիրոջը 2,5 ժամ, իսկ հետո վերցրեց գումարը և տարավ մոտակա իրավաբանա-կան գրասենյակ, որպեսզի այն ոչ ոք չվերցնի։Երբ մեքենայի տերը՝ Ջոն ՄակՄոնագլը գործընկերոջ հետ ետ վե-րադարձավ, պարզապես ապշեց։

Տղամարդը գտավ գրությունը, որում հայտնում էին,որ պայուսակը գտնվում է անվտանգ վայրում՝ մոտակա գրա-սենյակում։Ավելի ուշ Ալիշան՝Ջոնի գործընկերուհին,գտավ անտուն մարդուն և սեղմեց նրա ձեռքը այն բանի հա-մար, որը նա արել էր։

Եվ անգամ «գրկեց» նրան,որ այդքան ժամանակ կանգնել էր անձրևի տակ և պահպանլ գումարը։Ջոն Մակ Մո-նագալը ուզում էր շնորհակալություն հայտնել այդ մարդուն իր «ֆենոմենալ» մեծահոգության համար։ Այդ պատ-ճառով նա մի էջ էր ստեղծել GoFundMe անվանումով, որպեսզի հավաքի 5000 ֆունտ ստերլինգ այդ մարդու հա-մար, ինչպես նաև Գլազգոյի այլ անտունների համար։

Մտահոգված մարդիկ Ջեյմսին առաջարկել էին անվճար կացարան 3 ամսով և աշխատանք։Ահա այսպես է Ջոնը մեկնաբանել Ջեյմսի արարքը՝

«Ես շոկի մեջ էի և չէի կարողանում հավատալ,որ այդ տղամարդը գումարից ոչ մի «կոպեկ չէր վերցրել։ Պարզա-պես մտածեք, նա նախընտրել է գումարը գողանալու և իր համար կացարան վարձելու փոխարեն՝ դրսում քնել։

Այս տղամարդը չունի ոչինչ, բայց միևնույն է չի գողացել գումարը, նա մտածել է ուրիշի մասին։ Դա ապացուցում է, որ աշխարհում կան բարի մարդիկ։Նա մոտեցավ ինձ, երբ ես վերդարձա իմ մեքենայի մոտ։ Ես տվեցի նրան 40 ֆունտ ստերլինգ և ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեցի։ Ես պլանավորում եմ նրա համար կոշիկ և քնապարկ գնել։ Ես ուզում եմ օգնել այս մարդուն»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS