Աշոտ Ղազարյանի թոռնուհու՝ Անահիտ Ադամյանի 16-ամյակի խնջույքն ու բացառիկ կադրերը. ԼՈւսանկարներ

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ «Մանկական նոր ալիք 2017»-ում Հայաստանին հաղթանակ բերած Անահիտ Ադամյանը, օրերս տոնել է 16-ամյակը: Անահիտն իր տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքի լուսանկարներն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին:

«Քննություններս հունիսին ավարտեցի և եկանք Հայաստան: Ես Սոչիում շատ ընկերներ ունեմ, սակայն շատ էի ուզում գալ Հայաստան: Հուլիսին եկանք, ու քանի որ մտադիր էինք երկար մնալ, մեխանիկորեն ստացվեց, որ ծնունդս այստեղ նշեցի:

Այստեղ ևս շատ լավ ընկերներ ունեմ ու շատ լավ օր ունեցանք»,- ասաց նա ու հավելեց, որ օրվա գույները՝ կարմիրի և սպիտակի համադրությունը, ինքն է որոշել: Հենց այդ տրամաբանությամբ էր պատվիրել նաև տորթը:

Անահիտն ընկերների համար դրես-կոդ էր սահմանել՝ բոլորը սպիտակ հագուստով լինեն, ինքը՝ կարմիր: «Հանպատրաստից որոշեցի նման բան անել, մամային ասացի, իրեն էլ դուր եկավ միտքը,- ասաց պատանի երգչուհին, ով հետո զգեստափոխվել է:

-Կարմիր կոմբինեզոնը գնելիս շատ էի հավանել, սակայն ծննդյանս օրը հագա, դուրս չեկավ:

Բացի այդ, անհարմար էր, ուզում էի փոխվել, մամաս առաջարկեց այդպես գնալ սրահ, հետո
զգեստափոխվել:

Հետո հագա Աշոտ պապիկիս ու Մելանյա տատիկիս նվիրած սև զգեստը: Կարծում եմ՝ ավելի լավ ստացվեց, քանի որ սև զգեստն ավելի շատ սազեց ինձ»:

Նյութը հրապաարակման պատրաստեց ՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS