Առակ 1 բաժակ ջրի մասին․․․Բոլորը պետք է իմանան ՍԱ, հատկ ապես, եթե ունեք խնդ իրներ։Պրոֆ եսորը ձեռքը վեր ցրեց ջրով լի բաժակը։Նա այնքան ժամա նակ պահեց այդ բաժակը, մինչև որ ուսա նողները սկսեցին փսփսալ իրար մեջ։ Իսկ հետո հարց տվեց.
—Ձեր կարծիքով որք ա՞ն է կշռում այս բաժակը։
—50 գրամ,– պատասխ անեցին մի քանիսը։
—100 գրամ,– պատասխ անեցին մյուսները։
—125 գրամ,– պատաս խանեցին մնացածը։

—Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրո ֆեսորը,– դա իմանալու հա մար պետք է կշռել բաժակը։ Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կունենա, եթե ես այսպես բռնեմ բաժակը հինգ րոպե։
—Ոչինչ, պատաս խանեցին ուսանողները։
—Լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ես պահեմ բա ժակը մի ժամ,– նոր հարց տվեց պրոֆեսորը։
—Ձեր ձեռքը կցավի,– ենթադրեց տղաներից մեկը։
—Համաձայն եմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ օրն այս պես պահեմ բաժակը։

— Ձեր ձեռքը կթմրի, դուք լարվածություն կզգաք մկաններում, և հնա րավոր է ձեռքը կաթվածահար լինի,– ասաց մեկ ուրիշը։
— Համաձայն եմ,– հանգիստ ասած պրոֆեսորը,– բայց արդյո՞ք այդ ընթաց քում փոխվել է բաժակի քաշը։
— Ոչ, – ասացին բոլորը միաձայն։
— Այդ դեպ քում ինչու ուսս սկսեց ցավել և մկաններս լարվեցին։
— Ուսանողները լռեցին մի պահ։ Սկսեցին մտածել։
—Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,– հարցրեց դասախոսը։

— Իջեցրեք բաժակը,– պատաս խանեցին ուսանողները։
— Ճիշտ եք,– բացականչեց պրոֆեսորը։ — Նույնն էլ տեղի է ունենում մեր առօրյա խնդիրների հետ։
Դրանք կպահեք ձեր գլխում հինգ րոպե՝ դա նորմալ է։Կմտածեք դրանց մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ։Իսկ եթե շարու-նակեք անդադար մտածել այդ մասին, այն ձեզ իրական վնաս և անհարմարություն կպատճառի։ Դե ինչ, արդյո՞ք արժի տանջել ձեզ, եթե դրանից բաժակի քաշը միևնույնն է չի փոխվելու։
