Առավոտյան տրանսպորտով գնում էի աշխատանքի․ հաջորդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի տարեց տղամարդ․․․Ես վարոդից նման բան չէի սպասում

Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, եթե անկեղծ, տրամադրություն ընդհանրապես չունեի, բացի այդ ուշանում էի: Երկրորդ կանգառում մի պապիկ բարձրացավ: Նա գրպանից մետաղադրամներ հանեց և սկսեց հաշվել: Հետո ձեռքը մեկնեց վարորդին և ասաց.

—Պահիր, որդիս, բայց չգիտեմ, բավական է թե ոչ, այդքանն է մոտս: Հաջորդ կանգառում պիտի իջնեմ:

Ինչպես հասկացա, պապիկը քիչ էր գումար տվել: Կանխազգալով, որ վարորդը զայրանալու է, բացեցի պայու-սակս, որ վճարեմ պապիկի փոխարեն: Սակայն այդ պահին երիտասարդ վարորդը ձեռքով մի կողմ տարավ պապիկի մետաղադրամները և ասաց.

—Հայրիկ ջան, պետք չէ, պահիր գումարդ քեզ: Առանց այն էլ ընդամենը մի կանգառ ես գնում:

Անկեղծ ասած, ես ցնցված էի, ինչպես և մյուս ուղևորները: Ես հաճախ եմ տեսնում բարկացած վարորդների, բայց նման մեծահոգությունն ինձ համար չափազանց հաճելի էր:Պապիկը մանրը դրեց գրպանը և կամաց ձայնով ասաց.

—Շնորհակալ եմ:

Նախքան իջնելը՝ նա ևս մի անգամ շնորհակալություն հայտնեց վարորդին: Թվում է, թե արտառոց ոչ մի բան չկա, բայց այսօր մեր կյանքում այնքան քիչ է բարին և դրականը: Պատկերացնում եմ, թե որքան մեծ նշանա-կություն ուներ դա պապիկի համար:Այդ դեպքն ինձ հույս տվեց, որ դեռ ամեն ինչ կորցրած չէ, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարող ենք հույս դնել:

Շնորհակալ եմ այդ վարորդին՝ մռայլ առավոտս լուսավոր դարձնելու համար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS