Աստղագուշակ մայիսի 10-ի

Խոյ: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող բարդ գործերով:Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ ունենալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան: Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել:  Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք:Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Ցուլ: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում  և ապրում դրանցով: Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք:Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է,փորձեք առավել զգույշ լինել:Հատկապես ուշադիր եղեք, երբ գործունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ:Երեկոյան սպասեք լավ լուրերի:Հնարավորէ հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Երկվորյակ:Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի,և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար:Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում,իսկ վրիպումները՝միանգամից աչք զարնում:Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները:Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար:Կենսունակությունը ցածր է, հետևաբարխելամիտ կվարվեք,եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը ևխնայեքձեզ:Հրաժարվեք վնասակար  սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Թեև ամեն բան հրաշալի  է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է,որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը:Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք,երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի հաջողվի, սակայն,լուրջ հետևանքներ ևս չեն լինի:Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Առյուծ:Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է  սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք:Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ:Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի:Ամեն դեպքում,փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Կույս:Այսօրբազում գայթակղություններ կլինեն,որոնց դիմանալն այնքանէլ հեշտչի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են:Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին:

Կշեռք:Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի:Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել:Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Կարիճ:Օրը բավականին հագեցած կանցնի:Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ,որ դա հանգեցնումէ գերհոգնածության:Ուշադիրեղեք փաստաթղթեր լրացնելիս,սխալվելու հավանականությունը մեծ է:Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ:  Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Աղեղնավոր: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին,այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են:Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է  սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Այծեղջյուր:Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույնէ,կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից:Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել  հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ջրհոս: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և  հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ուրիշների:Կարողեք ճանապարհորդության մեկնել,միայն թե,ընկերների ուղեկցությամբ:Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ձկներ:Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով,ինչը՝կզայրացնի:Գործնական ոլորտումտիրող խառնաշփոթնէլավելի կնյարդայնացնի:Հնարավոր են խնդիրներ  գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում:Նշանիշատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին,սակայն,շտապել չարժե:Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում:Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS