Աստղագուշակ հունվարի 6-ի․ Խոյերին օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա

Խոյ:Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու,գործարքներ կնքելու համար:Զբաղվեք այն ամենով,ինչը հոգեհարազատ է և հետա-գայում չեք զղջա:Կարողեք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում,քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները: Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել,առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ:Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք:Հնարավորության դեպքում,հետաձգեք բոլոր բարդ գործերը:Միևնույն է կենտրոնա-նալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից: Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին:Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար:

Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ:Հաճելի և արդյունավետ օր է սպասվում:Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք,ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել,իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի,որ ճիշտ եք գործել:Զգացմունքային դաշտը կայուն է:Լավ տրամադրու-թյուն կունե-նաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի:

Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:Տանը ևս խնդիրներ կծագեն:Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից:Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք։ Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից,եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ:Հնարավոություն կունենաք լուծել,վերջերս անհանգստացնող,անձնական,գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ:Բարեհաջող օր է բոլոր նրանց համար։ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում: Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր:Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է,սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել:Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ:Լսեք բոլոր նրանց,ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհա-ջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր:Բարեհաջող օր է սպասվում:Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը,կզբաղվեք այն ամենով,ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը,հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք: Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս:Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել:Փորձված միջոցներ կիրառեք,հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը,հետևեք խորհուր-դներին,զերծ մնացեք չմտածված քայլերից:Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին,ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել: Երեկո-յան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ:Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի,այնուամենայնիվ,հաճելի պահեր կստեղ-ծվեն:Չեք կորցնի լավատեսությունը,ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար, ընտրու-թյան հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք,թե ում հետ արժե շփվել,իսկ ում հետ՝ ոչ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS