Աստղագուշակ մարտի 6-ի համար

**Խոյ**. Օրը բարենպաստ է սեփական ներաշխարհը ներդաշնակեցնելու համար: Մասնագիտական գործունեության ոլորտում կարող եք առանձնապես ջանքեր չթափել: Օրը հարմար է սիրելի մարդու հետ շփման համար:

**Ցուլ**. Օրը անցնումէ աննկատ եւ արագ: Ոչ մի էմոցիոնալ պոռթկում չպետք է այսօր խանգարի, որ կատարեք ձեր աշխատանքային պարտականությունները: Ամեն գնով պահպանեք հավասարակշռությունը, որպեսզի խնդիրների մեջ չհայտնվեք: Աշխատեք որքան հնարավոր է շատ ժամանակ լինել մաքուր օդում:

**Երկվորյակ**. Ձեր լեզուն կարող է լինել ինչպես ձեր բարեկամը, այնպես էլ ձեր թշնամին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ձեզ կդրսեւորեք շրջապատում: Հիմա պետք է ավելի շատ լսել, քան խոսել: Հիշեք, որ լռությունը ոսկի է: Եթե նույնիսկ հիասթափված եք հարազատ մարդուց, մի արտահայտվեք:

**Խեցգետին**. Անձնական կյանքում եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Եթե սիրելի մարդու հետ հարաբերություններում ինչ որ սխալ բան տեսնեք, ապա ավելի լավ է չասեք կամ էլ առավելագույնս հանգիստ պայմաններում խոսեք:

**Առյուծ**. Այսօր կարող եք նոր գործեր ձեռնարկել, ինչպես նաեւ զբաղվել գործնական կապերի ընդլայնմամբ: Բարենպաստ ժամանակ է սիրային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր են նոր ծանոթություններ: Երեկոն կարող եք անցկացնել սիրելի անձնավորության հետ:

**Կույս**. Այսօր դուք հատկապես կենտրոնացած կլինեք աշխատանքային խնդիրների վրա եւ փայլուն կերպով կկարողանաք ավարտին հասցնել վաղուց սկսած գործերը: Զգույշ եղեք, որպեսզի գերհոգնածություն չառաջանա: Ուշադիր եղեք առողջությունը:

**Կշեռք**.  Այսօր դուք կկարողանաք իրականացնել այն, ինչ մտադրվել եք: Եթե ինչ որ անհարթություն զգաք կատարելիք աշխատանքներում, ապա ճիշտ կլինի հետընթաց քայլ անել եւ վերացնել խնդիրները եւ ապա միայն անցնել առաջ: Բարենպաստ ժամանակ է նաեւ նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

**Կարիճ**. Դուք լի կլինեք նոր գաղափարներով եւ թարմ մտքերով: Թեեւ օրվա ընթացքում տրամադրությունը հաճախ կտատանվի, սակայն ղեկավարությունը ըստ արժանվույնս կգնահատի ձեզ: Ձեր պոտենցիալը իրացրեք այն ոլորտում, որը դուք հատկապես լավ եք տիրապետում:

**Աղեղնավոր**.  Նվերներ մի ընդունեք այն մարդկանցից, ովքեր կպչուն կերպով ցանկանում են ձեր ընկերակցությունը վայելել, սակայն ձեր շրջապատից չեն: Եթե ընդունեք նման մարդու նվերը, ապա նա կմտածի, որ այդպիսով դուք իրենից կախման մեջ եք գտնվելու: Որոշ դեպքերում իրերը «լիցքավորված» կլինեն որոշ տեղեկատվությամբ, ընդ որում` բացասական:

**Այծեղջյուր**. Այս փուլում  դուք ենթակա կլինեք տարբեր տեսակի գայթակղությունների եւ փորձությունների: Եթե խելամիտ գործեք, ապա դժվար թե ձեզ կարողանան  խաբերության զոհ դարձնել: Հեռավորություն  պահպանեցեք շրջապատի մարդկանցից  եւ այն ինչ կլսեք, միանգամից մի ընդունեք որպես իսկություն:

**Ջրհոս**. Ճակատագիրն այսօր մեկ մի, մեկ մյուս խնդիրները կառաջադրի ձեր առաջ: Բոլոր խնդիրները միանգամից լուծելու կարիք չկա: Օրը բարենպաստ է անձնական հարցերը կարգավորելու համար: Մասնագիտական հացերին կարող եք անդրադառնալ ավելի ուշ:

**Ձկներ**. Սիրելի մարդն այսօր կարող է ձեր համար խնդիրներ ստեղծել: Աշխատեք նրա կեցվածքը սրտին մոտ չընդունել: Հաճելի զբաղմունք գտեք ձեզ համար եւ զբաղվեք դրանով` որպեսզի ավելորդ կերպով չնյարդայնանաք: Աստղերը հորդորում են ձեզ հեռու մնալ չկանխատեսված քայլերից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS