Ավելի քան 10 տարի երազել եմ մայրա նալու մասին, բայց երբ հղի ացա․․․Այժմ ստիպված եմ ընդհատել երկար սպասված հղիությունս։Ամուսնացա 20 տարեկանում: Ես և Հայկը միմյանց շատ էինք սիրում, նա հիանալի մարդ է: Մեր երիտասարդ ընտանիքում ամեն ինչ շատ լավ էր, երկուսս էլ ունեինք աշխատանք, ապրում էինք մեր սե-փական բնակարանում:
Միայն մի խնդիր կար. չէինք կարողանում երեխա ունենալ: Սկզբում մտածում էի, որ ժամանակի հետ կստացվի, սակայն 5 տարի անց ես այդպես էլ չհղիացա:Միայն այդ ժամանակ որոշեցի գնալ բժիշկի: Անվերջ անալիզներից և հետազոտություններից հետո պարզվեց, որ ամուսինս չի կարող երեխա ունենալ:

Բայց մենք այնքան էինք երա զում երեխայի մասին…Վերջ ապես մենք որոշեցին դիմել բժիշկի՝ արհե ստական բեղմնավորում կատարելու նպատակով: Դա շատ ցավոտ էր, բարդ և թնակարժեք, սակայն այդ պահին մենք ոչ մի բանի ուշադրություն չէինք դարձնում, մեր նպատակը մեկն էր՝ ծնող դառնալ:
30 տարեկանում կատարվեց երազանքս՝ ես մայրիկ դարձա, ծնվեց մեր չքնաղ արքայադուստրը:Դրանից հետո սկսվեցին մեր իրական դժվարությունները: Սկզբում հիվանդացավ ամուսինս, նրա մոտ հայտնաբերվեցին սրտի հետ կապված շատ լուրջ խնդիրներ, նա այլևս չէր կարողանում աշխատել, քանի որ հաշմադամություն ուներ:

Հետո մահացավ քույրս, իսկ նրա 5 ամյա որդին մնաց որբ,և եթե չորդեգրեի,նրան մանկատուն կուղարկեին: Բը-նականաբար, նման բան թույլ չէի տա: Տղան ունի առողջական խնդիրներ,իսկ դա նշանակում է, որ նրան պետք է անվերջ տանել տարբեր հետազոտությունների, և այդ բոլոր հոգսերն ընկան ինձ վրա:
Իսկ այժմ, երբ ես ունեմ երկար սպասված նորածին դուստր, բուժման կարիք ունեցող 5 ամյա տղա և հիվանդ ա-մուսին, իմացել եմ, որ … հղի եմ:Միայն թե բոլորովին ուրախ չեմ դրա համար: Մի ելք եմ տեսնում՝ աբորտ: Նույ-նիսկ ամուսնուս չեմ ասել, քանի որ ինքը կպնդի, որ նման բան չանեմ: Իսկ ես աշխատում եմ, որ կարողանամ պահել ընտանիքս, այլապես մենք չենք կարողանա ապրել:
Չգիտեմ, ինչպես վարվեմ, ո՞րն է ճիշտ…
