Ավելի քան 30 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսինս ասաց, որ փոփոխություններ է ուզում․ Ահա, թե ինչ պահանջներ դրեց նա իմ դեմ․․․

Ես 50 տարեկան եմ, ամուսինս՝ 55: Մի օր նա արթնացավ և ասաց, որ ցանկանում է փոփոխություններ կատա-րել իր կյանքում: Ես անմիջապես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը: Մենք ավելի քան 30 տարի է, ինչ միասին ենք: Եվ մեզ մոտ ամեն ինչ կարգին էր: Որդի, հարս, խելացի թոռնուհի:

Ես ամբողջովին նվիրված եմ թոռնու-հուս, քանի որ երիտասարդները դեռ ժամանակ չունեն, իսկ ամուսնուս չեմ անհանգստացնում, թող նա խմի իր գարեջուրը և ֆուտբոլ դիտի:Սա իմ տեսակետն էր, բայց ամուսինս բոլորո-վին այլ պլաններ ուներ: Նա սկսեց ակնարկել ինձ, որ ես սկսեմ դիմահարդարվել, գնամ մարզադահլիճ, որպեսզի նիհարեմ: Նման բանի ես պատրաստ չէի: Ես միշտ գեր եմ եղել, և նա հավանում էր դա:

Եվ տնից դուրս գալուց առաջ ես չէի դիմահարդարվում, քանի որ իմաստը չէի տեսնում: Իսկ ամուսինս գտավ: Գտավ ևս մեկ կին, երիտասարդ և նիհար: Եվ մի երեկո հավաքեց իրերը և հեռացավ տնից:Այն տնից, որը մենք միասին էինք կառուցել զրոյից, որտեղ մեծացավ մեր Ալենը, և որտեղ այժմ մեծանում է թոռնուհիս:

Նա հետ չկանգնեց: Ես չէի կարող նրան պահել: Ի՞նչ պատահեց իրականում, որ նա որոշեց այսքան տարի միա-սին ապրելուց հետո, ինձ փոխել մի երիտասարդ կնոջ հետ: Բայց նա չլիներ, կլիներ մեկ ուրիշը: Մենք չհաղթա-հարեցինք միջին տարիքի ճգնաժամը: Որդիս նույնպես ցնցված է: Ես ապրում եմ հանուն իմ թոռնուհու, չնայած դեռ չեմ կարողացել մոռանալ այս պատմությունը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS