Ավելորդ քաշից ազատվելու համար հետևեք այս պարզ կանոններին․․․Արդյունքը տեսանելի կլինի մի քանի օրում

Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որը զգալիորեն բարձրացնում է մի շարք լուրջ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հնարավո-րինս շուտ կարգավորել կազմվածքը, մինչդեռ խնդիրն այն է, որ ավելորդ կիլոգրամներից ոչ բոլորին է հաջողվում հեշտությամբ ազատվել։

Քաշի նվազեցումը շատերի մոտ ասոցացվում է չափազանց խիստ սննդակարգերի և ինտենսիվ մարզումների հետ, սակայն մասնագետները վստահ են, որ իրականում հիանալի  արդյունքի կարելի  է  հասնել նաև առանց սննդի խիստ սահմանափակման ու ֆիզիկական գերակտիվության։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավելորդ քաշի դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ մեթոդները, որոնք կօգնեն հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին։Այս պարզ կանոններին հետևելն ու կենսակերպում մի քանի փոփոխություն անելը կօգնի ոչ միայն կարգի բերել կազմվածքը, այլև զգալիորեն բարելավել ինքնազգացողությունն ու առողջական վիճակը։

Վերահսկողության տակ պահել սննդի չափաբաժինը

Երբեմն ավելորդ կիլոգրամների կուտակման խնդիրը պայմանավորված է լինում ոչ թե այս կամ այն մթերքի գոր-ծածությամբ, այլ դրա քանակությամբ։ Հարկ է հիշել, որ անգամ օգտակար մթերքը չարաշահելու դեպքում կա-րող է հանգեցնել քաշի ավելացման։

Սնվելիս չշտապել

Նորմայից շատ ուտելը, որը հանգեցնում է գիրության, կարող է կախված լինել սննդի ընդունման արագությու-նից։ Շտապելով ուտելու դեպքում գլխուղեղը չի ունենում բավարար ժամանակ, որպեսզի հասցնի մարսողական համակարգից ստանալ հագենալու մասին ազդանշանները։

Հաճախ ջուր խմել

Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելն ավելորդ քաշի դեմ պայքարի ամենաարդյունավետ մի-ջոցներից մեկն է, քանի որ թույլ է տալիս վերահսկողության տակ պահել օգտագործվող մթերքի քանակությունը։

Ինքնուրույն պատրաստել սնունդը

Կիսաֆաբրիկատներն ու արագ սնունդը պարունակում են մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր, որոնք նը-պաստում են ճարպի կուտակմանը, ուստի սնունդն ինքնուրույն պատրաստելը թույլ կտա խուսափել նման վնա-սակար տարրերից։

Ուտելիս չշեղել ուշադրությունը որևէ այլ բանի վրա

Սնվելիս որևէ այլ բան անել պետք չէ։ Բանն այն է, որ որևէ այլ բանի վրա ուշադրությունը կենտրոնացնելը հա-ճախ ստիպում է մարդկանց նորմայից շատ ուտել։

Նախաճաշել

Նախաճաշից հրաժարվելու դեպքում քաղցի զգացումը ճաշին շատ ավելի մեծ է լինում, ինչի հետևանով մարդը կարող է նորմայից շատ ուտել։ Մասնագետների խոսքով՝ ավելորդ քաշի դեմ պայքարի ամենաարդյունավետ մի-ջոցներից մեկը նախախաճաշին սպիտակուցներով ու մանրաթելերով հարուստ մթերք ուտելն է։

Կարգավորել քունը

Բավական երկարատև ու որակյալ քունն օգնում է օրգանիզմին վերահսկողության տալ պահել սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակը, իսկ այս տարրի բարձր մակարդակը խթանում է ախորժակը՝ ստիպելով նորմայից շատ ուտել։

Օգտագործել փոքր ափսեներ

Փոքր ափսեի մեջ սննդի քանակությունն ավելի մեծ է թվում, ինչի շնորհիվ մարդը հազվադեպ է շատ ուտում և խուսափում է սննդի չարաշահումից։

Ավելի շատ բանջարեղեն ուտել

Բանջարեղենը հարուստ է լուծվող մանրաթելերով, որոնք բավական երկար են մարսվում և երկար ժամանակ պահպանում են հագեցածության զգացումը՝ թույլ տալով խուսափել սննդի չարաշահումից։

«Սննդային» օրագիր պահել

Մարդիկ հաճախ չեն գիտակցում, որ չափազանց շատ են ուտում, ուստի օրվա ընթացքում օգտագործվող բոլոր ըմպելիքներն ու մթերքը գրանցելը կօգնի ճիշտ գնահատել սննդակարգն ու տեսնել օգտագործված վնասակար մթերքի ծավալը, ինչը թույլ չի տալիս նիհարել։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS