Ավտոբուսը լիքն էր, կանգնած մարդիկ կային․․․ ու հանկարծ մի կնոջ զանգ է գալիս ու նա սկսում է բարձր խոսել․․․ Կարծում եմ, շատեր ին են բարկացնում ու նյարդայնացնում ավոտոբուսի կամ երթուղայինի մեջ բարձր հեռա խոսազրույցները։ Սովորական բան է․լուռ գն ում ես, նայում ես պատուհանից,ինչ-որ բանի մասին ես մտածում․․․

Ու հանկարծ մեկին զանգ է գալիս։ Եվ խոսակցությունը լսվում է ողջ ավոտբուսի մեջ։Եվ այդ ժամանակ անկախ քո կամքից իմանում ես քեզ անծանոթ մարդկանց կյանքի մասին մանրամասներ։ Մի քանի րոպեում տեղեկանում ես, թե ուրիշի երեխայի մարսողությունը լավա ցել է թե ոչ, ընտանեկան վեճերի մասին, նաև քեզ հայտնում են շատ կարևոր և շտապ գործերի դետալներ։
Այդ օրը բացառություն չէր։ Ավոտբուսը շատ լիքն էր, մարդիկ անշարժ կանգնած էին, որ մեկը մյուսի ոտքը չտրորի։ Մի կին կար նստած, մոտ 50 տորեկան։ Հետո նրան զանգ եկավ, իսկ հաջորդիվ՝ դասական տեսարան։ Բոլորը նույն պահին իմացան նրա հարսի անունը, որտեղ է աշխատում, ինչ հիվանդություն ունի ու ինչու երկար ժամանակ չի հղիանում։

Մենք նաև հասկացանք, թե ինչու էր իր թոռան փորիկը մանկապարտեզում ցավացել անցյալ ուրբաթ օրը։ Հետո խոսքը գնաց նրա մաս ին,որ Ելենան՝ հարսը,պիտի անհապաղ երկրորդ երեխա ունենա․․․Բոլոր ուղևորները միմյանց էին նայում կարեկցող հայացքով։
Հետո կանգնած երիտասարդներից մեկի հեռախոսին զանգ եկավ։ Նա վերցրեց ու կնոջից էլ ավելի բարձր ձայնով ասաց․

—Ես չեմ կարող խոսել, որովհետև դեռ չգիտեմ, թե երբ է Ելենան պատրաստվում երկրորդին ունենալ և արդյոք ընդհանրապես կկար ողանա թե ոչ, որովհետև կանացի խնդիրներ ունի։
Դուք պիտի տեսնեիք կնոջ դեմքն ու ուղևորների ծիծաղը․․․
