Ատամի մածուկի մասին այս տեսանյութը կայծակնային արագությամբ տարածվում է համացանցում: Սա կյանքի կարևոր դաս է

Այս փոքրիկ պատմությունը լույսի մի շող է Համացանցում, այն կարդալիս խորապես հուզվում ես:
Պատմությունը պատմում է մի մայր, ով իր դստերը, ահա թե ինչ խորհուրդ տվեց:

«Ես աղջկաս ատամի մածուկ տվեցի և ասացի, որ լցնի ափսեի մեջ: Երբ նա դա արեց, խնդրեցի
հետ լցնել սրվակի մեջ: Նա փորձեց և ասաց. «Ինձ մոտ չի ստացվի, դա հնարավոր բան չէ»: Ես նրան
խնդրեցի ամեն գնով փորձել.

«Հնարավոր չէ մածուկը հետ լցնել», նա նյարդայնացավ ու սկսեց լաց
լինել . «Ասում եմ, ոչինչ չի ստացվում, դա հնարավոր չէ, ինչ եղել է եղել է»:

Ես շոյեցի նրա գլուխը, գրկեցի ու համբուրեցի. «Լսիր սիրելիս, մածուկով այս ափսեն դու քո ողջ կյանքում չես մոռանա: Հիշիր, քո բառերում կյանքի և մահվան ուժ կա: Դու պետք է իմանաս, որ քո ցանկացած խոսք արժեք ունի:

Դու քո կյանքում հնարավորություն կունենաս քո խոսքերով ուրիշներին վիրավորելու, խաբելու, խոցելու, դրա հետ մեկտեղ դու հնարավորություն կունենաս քո խոսքերով ոգեշնչելու, սիրելու, աջակցելու, կարեկցելու, ընտրությունը քոնն է:

Քո խոսքերը նման են այս ատամի մածուկին, արտաբերելով դրանք, դու այլևս չես կարող հետ վերցնել, զգույշ եղիր բառերիդ հետ: Քո խոսքի միջոցով մարդիկ կճանաչեն քեզ ու թող բոլորը քեզ ճանաչեն որպես ազնիվ ու լավ մարդ:

Թող թո կյանքը ուրիշների համար ոգեշնչման աղբյուր լինի, օրինակ լինի, դու երբեք չես փոշմանի, որ ընտրել ես բարին: Բարի մարդիկ կյանքի ծաղիկներն են, պատկերացնու՞մ ես, ինչպիսին կլիներ մեր աշխարհը առանց ծաղիկների»:

Մենք լիովին համամիտ ենք այս կնոջ հետ, իսկ դո՞ւք հարգելի ընթերցող:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS