Արդեն 1 տարուց ավելի է ընտանիքիս հետ չեմ շփվում․․․Ոչ մորս, ոչ եղբորս տեսնել նույնիսկ չեմ ուզում

Արդեն 1 տարուց ավելի է ընտանիքիս հետ չեմ շփվում․․․Ոչ մորս, ոչ եղբորս տեսնել նույնիսկ չեմ ուզում։Պարզապես ուզում եմ խոսել
և լսել ինձ չճանաճող մարդկանց կարծքիը: Բացի ծնողներիցս և եղբորիցս ոչ ոք չունեմ: Տատիկս, ում շատ էի սիրում, մահացել է մի
քանի տարի առաջ:Եղբորս հետ միշտ լարված, ոչ անմիջական հարաբերություններ ենք ունեցել: Իսկ երբ նա մեկնեց արտասահման,
ես դադարեցի նրա համար գոյություն ունենալ:

Իսկ անցյալ տարի նա զանգեց և պահ անջեց, որ երկրից դուրս գալու համար կարգ ավորեմ փաստաթղթերս: Ես պատրաստ չէի. օ-
տար երկիր, այստեղ ունեմ լավ աշխա տանք, որից չեմ ուզում հրաժարվել, եղբ որս վրա էլ չէի կարող որևէ հարցում հույս դնել: Սա-
կայն ինչպես հետո պարզվեց, եղբայրս և կինը որոշել էին կանչել ինձ,որ իրենց երեխաների համար դայակ լինեմ:Դրա մասին պատա-
հաբար ասաց մայրս:

Այնքան նեղացա:Եթե գոնե ծնողներս լինեին կողքիս, ավելի հեշտ կլիներ ինձ համար: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում
մայրս իմ հանդեպ շատ է սառել, մշտապես բողոքում էր հորս ինձանից, նա էլ գալիս և սկանդալ էր սարքում, արդյունքում ինձ մոտ
նյարդային խնդիրներ առաջացան:

Այս պահին արդեն 1 տարի ես ու ընտանիքս չենք շփվում: Ինձ համար դժվար է որբ լինել: Երբեմն մորիցս զանգեր եմ ստանում, բայց
չեմ էլ ուզում լսել նրա ձայնը:Հիմա ապրում եմ կյանքիս ամենաբարդ շրջանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS