Արտակարգ դեպք. Բջջային հեռախոսի պայթյունից 7 տարեկան երեխա է մահացել… Հարգելի ծնողներ եղեք զգոն

Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել։

Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթելու հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում, հաղորդում է tass.ru-ն:

«Երեխան հեռախոսը լիցքավորման է դրել, որից հետո այն պայթել է:

Ստացած վնասվածքների պատճառով երեխան մահացել է»,- հաղորդում է քաղաքի հերթապահ-դիսպետչերական ծառայությունը՝ հավելելով, որ հեռախոսը երեխան փողոցից էր բերել:

Նշվում է, որ երեխան 7 տարեկան էր:

Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS